Հարգելի ընթերցողներ, քանի որ FashionErevan նախագիծը հետևում է հիմնականում հայ նորաձևության բլոգերների գործունեությանը, ուստի մեր գրառումները կախված են նրանից, թե որքան ակտիվ կլինեն մեր սիրելի նորաձևության բլոգերներն իրենց բլոգում: Իսկ ամռանը հայ fashion բլոգերները հավանաբար հանգստանում են և հազվադեպ են նոր look-եր տեղադրում: Ամեն դեպքում մենք կարողացել ենք հավաքել ամենանոր և թարմ ոճային կերպարները և սիրով ներկայացնում ենք ձեզ:

Ուրախությամբ ուզում ենք նշել, որ Լուսինե բլոգի հեղինակ Լուսինեն երեխա է սպասում: Նա ներկայացնում է նորաձև և հարմարավետ կերպարներ հղիների համար: Լուսինեն իր կերպարներում կարողանում է ճիշտ համադրել վերջին թրենդները, մասնավորապես նա նախապատմությունը տալիս է սպորտային կոշիկներին և զգեստներին: Շնորհավորում ենք Լուսինեին և մաղթում, որ առողջ և մայրիկի նման գեղեցիկ բալիկ ծնվի:

Բլոգը

Shaga Blog-ի հեղինակ Գայանեն պատրաստվում է ճանապարհորդության մեկնել, բայց ժամանակ է գտել և բլոգում ներկայացրել է մի քանի գեղեցիկ ամառային կերպարներ: Նրա look-երը ստացվել են չափազանց կանացի և եթերային:

Բլոգը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել