Պատկերացրեք որ մի բազմազավակ ու ամենակարող պապայի մոտ իր երեխաներն են եկել: Եկել են ոչ թէ փող մող, տուն, ավտո ուզելու, այլ որովհետև պապայի մոտ լավ ա: Հաճելի ա: Պապայի հետ զրուցելն ու նրա բարի խոսքերը լսելը շատ մեծ հաճույք է պատճառում:
Հիմա, մութն ընկնում ա: Երեխաներից մի երկուսը գալիս են ու ասւմ, պապ արդեն ուշ ա, էրէխեքին ասա թող գնան ամեն մեկն իրենց տները, որ մի բան ուտեն: Ու ստեղ պապան ունի 3 տարբերակ:
1. OK էրէխեք ջան, գնացեք ձեր տները, որ սոված չմնաք: Ձեր գլխի ճարը տեսեք: Հետո վաղն էլի կգաք: (Էդ ո՞ր պապան սենց բան կասի, մանավանդ ամենակարող ու սիրող ծնող)
2. Էրէխեք ջան գիտեմ որ արդեն սոված էք, հեսա մի րոպէ, մի հատ հրաշք անեմ, բոլորդ կկշտանաք: «Ալեէէէէ հոպ,» ու ճոխ ճոխ սեղանները մի ակնթարթում շարվում են այն ամայի վայրում ու Հիսուսը քարոզում էր 5000 (կանայք ու երեխաները չհաշված) մարդու: Հիսուսի համար ի՞նչ ա 5000 մարդու կերակրելը:
Բայց նա ոչ առաջին, ոչ էլ երկրորդ տարբերակով գործեց, այլ ընտրեց մի այլ, 3րդ տարբերակ, որով մեզ մի շատ կարևոր դաս սովորեցրեց և այս մեծ հրաշքի (5000-ին կերակրելը) պատմության ուղղությունը թէքեց մեզ, ընթերցողին ու լսողին մի մեծ հայտ նեկայացնելով: Ահա 3րդ տարբերակը:
3. Հիշու՞մ էք երբ առաքեալները Հիոսուսին հորդորեցին (արձակի՛ր այդ ժողովրդի բազմութիւնը) որ սոված ժողովրդին տուն ուղարկի ուտելիք գտնելու համար, Հիսուսն ասեց, «Հարկ չկայ, որ նրանք գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տուէք»։ Եւ նրանք ասացին նրան. «Այստեղ ուրիշ բան չունենք, բացի հինգ նկանակից եւ երկու ձկից»։ Եւ նրանց ասաց. «Այստե՛ղ բերէք այդ»։
Հարկ չկա որ իմ երեխաները ինձանից սոված գնան. Ես ոչ մեկին դատարկ ետ չեմ վերադարձնում: Երեխաները եկել են ամենաապահով վայրը, ու՞ր էք ուզում իրենց ուղարկել ինձնից: «Ով որ ինձ մօտ կը գա, դուրս չեմ անի:» (Հով. 6:37)
Բայց արի ու տես, որ այսուհանդերձ Հիսուսը չի ասում «ալէ հոպ,» ու ճոխ սեղաններ: Այլ ասում է, «դո՛ւք նրանց ուտելու բան տուէք»: Աշակերտնեն ասում են, մեր ունեցածը չի հերիքի:
Մենք էլ ենք չէ կյանքում այսպես վարվում: «մեր ունեցածը հազիվ մեզ հերիքի» ու բաժին չենք հանում մեր ՀՈՐ մյուս զավակների հետ, որ մեր եղբայրներն ու քույրերն են:
Իսկ ՊԱՊԱՆ ասում է, գիտեմ որ ձեր ունեցածը քիչ է: Բայց հլը եկեք տեսնենք էդ ձեր քիչը դուք ո՞նց էք տնօրինում: Միայն ձե՞զ էք պահում, թէ, նույնիսկ այդ քչի միջից ձեր եղբայրներին ու քույրերին էլ էք բաժին հանում: Եթե քչի մեջ հավատարիմ մնաք, ձեզ ավելի շատ կտրվի: Բայց եթե քչի մեջ հավատարիմ մնաք: (Ղուկաս 16:10)
Ես գիտեմ որ դուք այդ քչով չէք կարող 5000 մարդու կերակրել, բայց գոնէ ցանկություն ունե՞ք, այդ քչով 2 մարդու կերակրել: Կուզենայի՞ք այդ քիչը բաժանել բոլորի հետ, ինչքանի էլ որ կհերիքեր: Ցանկություն ունեք՞, թէ՞ միայն ձեզ համար: Եթե ցանկություն ունեք ձեր ունեցած քիչը ձեր կողքի սոված մարդու հետ բաժանելու, ապա իմացեք, որ ես այն կբազմապատկեմ:
«Այստե՛ղ բերէք այդ», ասաց Հիսուսը: (Մաթևոս 14:18)
Ապա Նա նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ նկանակները աշակերտներին տուեց. իսկ աշակերտները՝ ժողովրդին։ Բոլորը կերան ու յագեցան։
Սիրելի ընկերներ, մենք միշտ մտահոգ ենք, մեր ունեցածի քիչ լինելու համար: Վախենում ենք կիսելի ու կարոտյալին հասնել, որորվհետև մտահոգ ենք մեր վաղվա օրվա մասին, որ չի հերիքի: Բայց Հիուսն այս պատմությամբ (Մաթևոս 14:13-21), մեզ սովորեցնում է, որ միայն կամեցեք: Քաջությունն ունեցեք կամենալու և «Այստեղ բերեք..."
Երբ մենք մեր քչից կամենալով բաժին ենք հանում մեր կողքի մարդկանց հետ (այլ ոչ թէ թալանում նրանց ու գողանում նրանց բաժինը), ապա իսկական հրաշն այդ ժամանակ է կատարվում: Ու մեր սիրելի ԾՆՈՂը այդ բարի կամքը տեսնելով բազմացնում է, այն ինչ հարկավոր է: Քանի որ ՊԱՊԱՆ գիտի որ դրանք մեզ պետք էն (Մաթևոս 6:8):
Ուրիշ խոսքով, Հիսուսն այս առակով մեզ հետևյալն է սովորեցնում: Հինգ հազար հատ ձուկ էք՞ ուզում որ մի բարի գործ անեք: Հլը տեսնեմ էտ էրկու ձկով ինչ էք անում, որ 5000 հատ տամ: Ցանկանու՞մ էք էդ երկու հատը բաժանել, թէ՞ միայն ձեզ կպահեք: