Ինչպե՞ս կարող ենք ինքներս մեր մասին ճշմարտությունը գրել: Եվ արդյո՞ք մեզ հայտնի է այդ ճշմարտությունը: Կան բազմաթիվ պատկերացումներ մեր մասին` մեր սեփականը, մեր ընկերների, սիրեցյալի և վերջապես թշնամիների կարծիքները: Ես դա գիտենալու հիմնավոր պատճառներ ունեմ: Սուրճի հետ մեկտեղ ինձ առավոտյան մատուցում էին լրագրային գրախոսականները, որտեղից իմանում էի, որ ես գեղեցիկ եմ, ինչպես աստվածուհին և տաղանդավոր եմ: Դեռ չէի դադարել ուրախությունից ժպտալ, երբ թերթելով էջը տեղեկանում էի, որ ես անտաղանդ եմ, վատ արտաքին ունեմ ու իսկական իժ եմ…
Նյութի աղբյուր՝ http://hovikcharkhchyan.wordpress.com/2014/07/19/%D5%A1%D5%B5%D5%BD%D5%A5%D5%A4%D5%B8%D6%80%D5%A1-%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6%D5%AF%D5%A1%D5%B6/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել