Վերնագիրը շատ մելամաղձոտ հնչեց, բայց ոչինչ: Ուզում էի էստեղ գրել, որ չմոռանամ, թե ինչ եմ լսում ու ինչ եզրակացությունների եմ գալիս: Առաջին ինձ իսկապես հուզող հարցը էն ա, որ էս սահմանամերձ քաղաքի և մոտակա գյուղերի ժողովուրդը լրիվ համոզված ա, որ ով գտնվում ա արտասահմանում՝ բախտավոր ա: Խոսակցության մեջ լսում ես
– Դե .... բախտավոր դուս եկավ, ամուսնացել ա, հիմա Բելգիայում ա, իսկ քուրը էն ա դիմացի շենքում լվացք ա փռում: 
Ու զրուցակիցները չեն առարկում, դա նույնիսկ քննարկելու թեմա չի, թե արտասահմանում ինչով են զբաղվում, որտեղ են ապրում, իրանք ում լվացքն են փռում ու ում տունը մաքրում, նշանակություն չունի: Արտասահմանում ա՝ լավ ա, ճիշտ ա, բախտավոր ա:
Մեկ այլ զրույցում լսում եմ, որ ինչ-որ զույգ հետ ա գալիս, որ երեխան Հայաստանում դպրոց հաճախի, ավելի ճիշտ շարունակի հաճախել, երևի դեռահաս երեխա է: Առաջին արձագանքը, որ մարդիկ տալիս են.
– Յանի խի՞, ինչներին ա պետք, խալխը թողում փախնում ա, իրանք հետ են գալիս, յանի որ ըստեղ սովորի գիտելիքները կլխիցը վե դեն տյառնա՞լ... և այլն
Եվ էլի չի առարկվում, չի քննարկվում արտասահմանի դեռահասների բարոյական վարքը, որ մերոնց հետ մի քիչ չի բռնում, թմրանյութերով ալկոհոլով տարվելու վտանգները և այլ մարդկային գործոններ, որ կուզես երեխեդ մի քիչ հաստատվի իր բնավորության մեջ, նոր թողնես էդ միջավայր, որ եթե այլ բան ընտրի, քան դու սպասում ես քո հայ բալիկից, սրտիդ ցավ չտա, ասես մեծ ա, գիտի ինչ ա անում:
Հիմնականում մարդիկ մտածում և ձգտում են գնալ այստեղից, բա զարմանում եմ, ինչու են բողոքում «երկիրը երկիր չի» ախր երկիրը առանց ժողովուրդ երկիր չի, բա որ էդ ժողովուրդի ուշքն ու միտքը ամբողջ ստեղծագործ ուժը, միտքը, հնարամտությունը ուղղված ա ոնց էստեղից փախչել, մեկ ա թե ուր, մեկա թե ոնց, մեկա թե ինչ կանեմ էնտեղ, մեկ ա սոված կլինեմ թե ուրիշ պետությունը մեծ ողորմություն կտա, մերինից մի քիչ մեծ:
Բա էտ երկիրը կկառուցվի՞: Մենք ենք տվել մեզ հասանելիքը նրանց, ում խելքը պատեց էդ պահին ու մենք ենք ծախել մեր եղած-չեղածը զուտ ապրուստը ավելի լավացնելու համար: Ես չեմ ուզում անձնավորել ու վիրավորել մարդկանց, բայց ինչպես դիտարկումներս են ցույց տալիս, մեզ՝ հայերիս, հատուկ բնավորության գիծ ա ՝ «ես, ես, ինձ, ինձ», մեկ էլ շատ լավ տեսնում ենք ուրիշի սխալները, հատկապես, եթե նա մեզանից ավելի լավ պայմաններում ա գտնվում, շատ լավ գիտակցում ենք, թե մենք ինչ կանեինք իրա տեղը, բայց հենց մեր հերթն ա գալիս՝ էլի ծակ գրպանները առաջինը լցնելու ձգտումն ու վատ սովորությունը մոռացնել են տալիս մնացած ամեն բարի նպատակներ: Ոբշմ, մարդիկ, ես չեմ բողոքում, ես էն քղաքացին եմ, որ կուզեի շաաատ տեսնել մեր երկրում, ես չեմ գնա, որովհետև ուզում եմ, որ ուրիշներն էլ չգնան, չեմ բողոքում, որ պետությունը ինձ ուտելու ու ապրելու լավ պայմաններ չի տալիս, ես իմ ձեռքն ու ոտքը ունեմ, ես եմ իմ գլխի տերը և ես եմ պետությանը կերակրելու վաղը մյուս օր, էդ իրա լավն ու վատն ա կախված ինձանից և ոչ հակառակը: Պետությունը՝ իր պետ. մարմինների հետ ինձ ծառայելու համար են, ես հարգանքով եմ մոտենում նրանց, որովհետև ինքս չեմ ուզի նման ծառայող լինել.... և այլն: Իսկ կարճ՝ ես էն եմ ինչ ուզում եմ տեսնել շուրջս, համենայն դեպս mostly but not always:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել