1. Հայկական սովորության համաձայն, երբ տղան գնում էր խնամախոսության, հարսնացուից ջուր էր խնդրում: Մատուցվող բաժակը պետք է պարտադիր լիքը լիներ մինչև պռունգը, որպեսզի տղան խմելով բաժակը` ոտքից գլուխ տեսներ աղջկան:
2. Առաջին հեղինակը եղել է Մարկ Տվենը, ով իր «Թոմ Սոյերի արկածները» վեպը տպարան է տարել տպագիր վիճակում: Այն հրատարակվել է 1876 թվականին:
3. Պիեռ և Մարի Կյուրիները նոր նյութ հայտնաբերեցին և անվանեցին ռադիում, որ նշանակում է լուսաշող: Ռադիումի ճառագայթները ճիշտ այնպիսին էին, ինչպես ուրանինը, բայց շատ ավելի ուժեղ: Դրանց հետ վտանգավոր է գործ ունենալ: Բավական է մարդը ռադիումի մեկ մասնիկ պահի ձեռքի մեջ և նրա ափին բշտիկ կբուսնի, ինչպես կրակի այրվածքից: Բույսերի տերևները ռադիումի ճառագայթներից դեղնում են: Այդ ժամանակներից բոլոր այն նյութերը, որոնք նման ճառագայթ էին արձակում, կոչվեցին ռադիոակտիվ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել