Emedia.am-ը գրում է.
Երևանում է գտնվում Եվրոպայի էսթետիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օդենինոն, ով մեկ շաբաթ անընդմեջ կիրականացնի վիրահատություններ և պլաստիկ վիրաբուժության անվճար խորհրդատվություն: Սա Ռուբեն Օդենինոյի երրորդ այցն է Հայաստան, և, բժշկի խոսքով, Հայաստանում շարունակում է բարձր պահանջարկ ունենալ քթի պլաստիկ վիրաբուժությունը: Այս մասին նա հայտնեց հուլիսի 19 լրագրողի հետ հանդիպման ընթացքում:
«Նկատելի են Հայաստանի ջանքերը` ավելի արագ զարգանալ էստեթիկ վիրաբուժության ոլորտում: Պլաստիկ վիրաբուժությունը ներառում է գիտական ոլորտի եւ արվեստի համադրությունը, ինչն այսօր բարձր դեր ունի աշխարհում, քանի որ երիտասարդ և գրավիչ արտաքինը այսօր աշխատանք ունենալու գրավականներից է. այսօր գնահատվում է երիտասարդությունն ու ճկունությունը»,- նշեց Ռուբեն Օդենինոն:
Նա հավելեց, որ իր այցելուների կեսին հաճախ կարող է մերժել վիրահատություն կատարելը, քանի որ հաճախ այցելուն լիովին չի կողմնորոշվում իր ցանկության և դրա տեղին լինելու մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ