1in.am-ը գրում է.
Աղետի ենթարկված Boeing 777-ի երկրորդ օդաչուն՝ Ֆիրդաուս Ռահիմը եկող երկուշաբթի պետք է տոներ իր 27-ամյակը՝ պատմել է նրա ավագ քույրը՝ Ռոզանան: Նրա խոսքերը մեջբերում էր ITAR-TASS-ը:
«Մենք ծրագրել էինք Ամստերդամից վերադառնալուց հետո հաջորդ օրը հանդիպել մեր մեծ ընտանիքով ու ընթրել»,- ասել է կինը:
«Եղբայրս միշտ մեզ հետ կապի մեջ էր, վերջին sms-հաղոդագրությունը մայրս նրանից ստացել է այն ժամանակ, երբ նա գտնվել է հենց Boeing 777-ում»,- պատմել է Ռոզանան:
Երիտասարդ օդաչուն ունի կին, ում հետ ամուսնացել էր անցած տարվա ապրիլին:
Իսկ վերջին հաղորդագրություններից մեկով էլ Boeing 777-ի բորտուղեկցորդներից մեկը խնդրել է հոգ տանել իր շանը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1373898.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



