Երեկվա ֆուտբոլի մասին եմ ուզում գրել: Չստացվեց մերոնց խաղը: Ես հույս ունեի, որ մի գոլ էր մրցավարն էր խփելու մերոնց համար: Բայց … ես իհարկե կատակում էի: 
Կարդում եմ հսկայական քննադատությունների ալիքները: Դա նույնն է, ոնց որ սիրածդ տղամարդը հերթական բռնցքամարտի ժամանակ պարտվի ու դու իրան լքես ու սկսես թերագնահատել, թե կնիկ չի կարողանում պահել: Էդպես չի, եթե սիրում ես, սիրում ես թերություններով ու սխալներով հանդերձ: 
Խաղն ուղղակի չստացվեց: ԱՓՍՈՍ: 
Հա, մեկ էլ գլուխ գովալ չեմ սիրում, որ արդեն սկսել են ՍՊԱՌՆԱԼ իտալիայի հավաքականին: Դե տեսեք ինչ ենք անելու Հայաստանում, Բալոտելին գույնը փոխելու ա կամ նման մի բան: Պետք չի նման սին խոսքեր: ՄԻ մոռացեք, որ խաղալու եք ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆԻ հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել