ZinvorGalaTV.am-ը գրում է.

Այսօր հուլիսի 18-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1994թ. ծնված Գևորգ Արտեմի Ավագյանը: Գեւորգ Ավագյանը բանակ զորակոչվել էր Աշտարակի զինկոմիսարիատից: Նա Աշտարակի Ոսկեվազ համայնքից  էր: Ապրում էր ծնողների եւ փոքր եղբոր հետ: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասաց Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը: Մեզ հետ զրույցում գյուղապետը նշեց, որ ինքն է Գեւորգի հարազատներին տեղյակ պահել կատարվածի մասին:

«Ես եմ ծնողներին տեղյակ պահել: Շատ ծանր էր իրավիճակը, մինչեւ այդ հորեղբորն ասացի, հետո հորեղբոր հետ գնացինք իրենց տուն»,- ասաց գյուղապետը:

Հայկ Հովհաննիսյանի խոսքերով՝ Գեւորգ Ավագյանի ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր վիճակում: Ծնողները մշտական աշխատանք չունեն: Մահացած զինծառայողի մայրը վերջերս է ընդունվել աշխատանքի, իսկ հայրը շինարար է, բայց մշտական աշխատանք չունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել