Հարսանիք բլոգը այսօր իր ընթերցողներին է ներկայացնում իսկապես խիստ անհավանական հարսանիք:
Բրիտանական Հերֆորդ քաղաքի բնակիչներ Դարեն Պրյուն և Քերրի Ֆորդը որոշեցին տարբերվել բոլորից և իրենց հարսանիքը կազմակերպել, երևի թե, ամենաանհավանական սցենարով՝ «Գահերի խաղը» հանրահայտ հեռուսասերիալի նմանողությամբ: Պրոֆեսիոնալ դիմահարդարների և հագուստի դիզայներների օգնությամբ նրանք վերամարմնավորվեցին սերիալի կերպարների պես: Հարսանեկան արարողությունը անցել է 19-րդ դարի ամրոցում, որին մասնակցում էին անգամ իրական կիսագայլեր և սպիտակ ձիեր: Միայն տորթի ստեղծման համար դիզայները ծախսել է 5 շաբաթ: Տորթի ամեն մի շերտը ներկայացնում էր սերիալի թագավորություններից մեկը: Այս հարսանիքին ամեն ինչ գրեթե նույնական էր «Գահերի խաղին», սակայն մի տարբերությամբ. սերիալը հայտնի է իր արյունառատ հարսանիքներով, իսկ այս մեկը, բարեբախտաբար, անցել է առանց դրա: