Երեկո էր… Նման մյուս բոլոր երեկոներին:
Նա նորից կամաց մոտեցավ պատուհանին ու նայեց ներս: Ապակուց այն կողմ մի ընտանիք ընթրում էր:
-Դուք շատ գեղեցիկ եք,- շշնջաց նա` չզսպելով արցունքները:
Բայց դրանք այդպես էլ չհայտնվեցին նրա աչքերին. արցունքները զուտ մարդկային թուլություն էր, ոչ թե իրենը: Իսկ նա իր փոքրի ու անթարթ աչքերով դեռ երկար նայում էր: Իսկ պահուհանից այն կողմ ոչ ոք այդպես էլ չնկատեց նրան: Պահուհանից այն կողմ նրանք ծիծաղում էին, ընթրում: Իսկ երբ ընթրիքը ավարտվեց, նրանք արագ հավաքեցին սպասքը, ու դեռահաս տղան համբուրեց մորը և հեռացավ խոհանոցից: Հասուն աղջիկը դեռ մի քիչ էլ մնաց:
-Ես էլ էի ցանկանում քեզ գրկել ու համբուրել,- շշնջաց նա պահուհանից այն կողմ,- Ես էլ էի ցանկանում ընտանիք ունենալ, մայր ու հայր, որոնց կողքին ապահով կզգայի ինձ: Ես էլ կցանկանայի արևը տեսնել ու զգալ նրա ջերմությունը: Ես էլ կլինեի լավ զավակ ձեզ համար: Երբ դուք հիվանդ լինեիք, ես կխնամեի ձեզ, կօգնեի տունը հավաքել: Հետո էլ կդառնայի բժիշկ, որ երբեք չհիվանդանայիք: Բայց դուք չուզեցիք… Դուք սպանեցիք ինձ: Ինչու՞: Դուք նրանց ավելի շատ եք սիրում, քան ինձ: Բայց չէ՞որ ես էլ եմ նրանց նման ձեր զավակը: Ավելի շուտ կարող էի լինել ձեր զավակը: Գոնե թողնեիք, որ ապրեի, թեկուզ լսեիք ինձ: Կապրեի մանկատանը: Ես երբեք չէի փնտրի ձեզ: Եվ այդ ժամանակ գուցե կգտնվեր մեկը, որ կերազեր երեխայի մասին ու ես կլինեի նրա կողքին:
Նրան այս երկրի վրա ոչ ոք չէր սպասում: Նրան սպասում էին երկնքում միայն: Բայց նա ամեն երեկո իջնում էր ու կանգնում լուռ պատուհանի մոտ: Կգա մի օր, որ նա այլևս չի կանգնի, կհեռանա: Բայց դա ոչ մի կերպ մի մեղմացնում նրան սպանողների մեղքի չափը: Սպանել չծնված երեխային նույնքան մեծ մեղք է, որքան որ սպանել ծնվածին:
Ստորև ներկայացված են աստվածաշնչյան համապատասխան հատվածներ: