Այսօր առավոտյան տեղեկատվություն էր տարածվել, որ 168 ժամ կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը ցանկանում է նոր կուսակցություն հիմնել և նրա այդ նախաձեռնությանը միացել է նաև Ազատ Դեմոկրատներ կուսակցությունից օրերս հեռացած Արարատ Զուրաբյանը։ Այնինչ, ժամեր անց ինչպես Սեյրանյանը, այնպես էլ Զուրաբյանը հերքել են այս լուրը։
Ըստ այդմ, մի քիչ անհասկանալի է, թե ինչպես է դասավորվելու նախկին ՀՀՇ-ական, նախկին Ազատ դեմոկրատ Զուրաբյանի քաղաքական կարիերան, քանի որ հատկապես վերջին շրջանում Հմայակ Հովհաննյիսյանություն անելը մոդայից դուրս է եկել, կամ պետք է քոնը ստեղծես մի քանի անգամ կուսակցություն փոխելու փոխարեն, կամ էլ հեռանաս քաղաքական թատերաբեմից։
Մյուս կողմից էլ, դեռ մեծերն էին ասում, որ առանց կրակ ծուխ չի լինում, ուստի չեմ զարմանա, եթե մի որոշ ժամանակ անց պարզվի, որ այնուամենայնիվ ինչ որ մի նոր կվազիլիբերալ կուսակցություն կստեղծվի Զուրաբյյանի և իր համախոհների կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել