Emedia.am-ը գրել է.
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հուլիսի 10-ից մինչև 16-ն ընկած ժաանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ:
Ինչպես տեղեկացնում են ՍՊԾ գործակալությունից, երկրաշարժերից 4-ը տեղի են ունեցել Թուրքիայի տարածքում: Հուլիսի 10-ին Բուլանիկ քաղաքից 33 կմ դեպի հարավ գրանցվել է 4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում: Հաջորդ օրը 3 բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ է տեղի ունեցել` Վան քաղաքից 27 կմ դեպի հարավ-արևմուտք և Ագրի քաղաքից 24 կմ դեպի հյուսիս-արևելք: Հուլիսի 15-ին նույն ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է գրանցվել Դողուբայազետ քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հուլիսի 13-ին տեղի ունեցած 4 բալ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանում՝ Շաքի քաղաքից 49 կմ դեպի հարավ-արևելք: Հուլիսի 15-ին Իրանում գրանցվել է 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Խոյ քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ