Հոմո Սովետիկուս
Այսօր առավոտյան մի ավելորդ անգամ ևս համոզվեցի որ մեր երկիրը կարգին երկիր կդառնա երբ սովետական սերունդը լիովին հեռանա ասպարեզից: Այսօր առավոտյան պիտի մարդիկ գան իմ սառնարանը փոխեն նորով: Ես այդ ժամանակ աշխատանքի եմ և տանը չեմ լինելու:Սառնարանը դատարկեցի որովհետև այդպես էին խնդրել փոխողները: Դատարկեցի ու մնացի զարմացած թե ապրելով մենակ ինչու եմ այսքան մթերք կուտակել սառնարանում երբ
այստեղի սուպերմարկետները լիությունից տրաքվում են: Մթերքի այս քանակությամբ հաստատ կարելի է վերապրել երկու միջուկային պատերազմ: Հետո հասկացա որ մեջս ենթագիտակցաբար աշխատում է սովետի սինդրոմը երբ հարյուր գրամ կարագի համար ժամերով հերթ պիտի կանգնմեինք և այն էլ կամ կհասներ կամ էլ ոչ: Հիշեցի նաև Ջեկ Լոնդոնի «Կյանքի սերը» պատմվածքի հերոսին ով իր նավախցում ամենուր պաքսիմատներ էր թաքցնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: