SWNS_OLDEST_BOOK_03-4892061in.am-ը գրում է.

1474թ. Ուիլյամ Քեքսթոնի կողմից անգլերեն տպագրված առաջին գիրքը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է ավելի քան 1 մլն ֆունտ ստերլինգով (1.86 մլն դոլար): Աճուրդի տան հաղորդմամբ՝ Ռաուլ Լեֆևրի «Պատմվածքներ Տրոյայի պատմությունից» գիրքը Ուիլյամ Քեքսթոնը ֆրանսերենից թարգմանել է անգլերեն: Այդ տարիներին Եվրոպայում գրականության մեծ մասը լույս էր տեսնում լատիներենով՝ հաղորդում է Daily Express-ը:

Լոնդոնյան Վեսթմինստրում տպագրատունը բացվել է 1476թ.-ին: Առաջին անգլերեն գրքի լույսընծայումը թվագրվում է 1477 թվականին: Դրանում կան աստվածաշնչյան իմաստություններ և մեծ փիլիսոփաների մեջբերումներ:

Ըստ Sotheby’s-ի ներկայացուցչի՝ գրքի համար մրցակցությունը ծավալվել էր երեք կոլեկցիոներների միջև: Այն նախապես գնահատվում էր 600 հազար ֆունտ, սակայն արդյունքում վաճառվել է 1.5 անգամ թանկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել