Հարգելի ընթերցողներ.
Այս գրառման մեջ փորձեցի հավաքել մի քանի հետաքրքիր փաստեր, որոնք վերաբերվում են IT ոլորտին, հայտնի գործարարներին և բրենդներին: Իսկ գրառման առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:
1. 1996 թվականին Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինն իրենց որոնողական համակարգն անվանեցին Buckrub: Սակայն 1997 թվականին Լարին ու իր գործընկերները ահագին բառեր փորձեցին, սակայն ապարդյուն: Գործընկերներից մեկն առաջարկում է googolplex, սակայն Լարին ավելի շատ կողմ էր googol կրճատ ձևին, որը նշանակում է 1 և 100 հատ զրո:
2. Ներկա պահին աշխարհում ամենաերկար դոմենը բաղկացած է 63 թվից:
http://www.thelongestdomainnameintheworldandthensomeandthensomemoreandmore.com/ կայքի հեղինակները որոշել էին կայքը գրանցել, որպեսզի հայտնվեն Գինեսի ռեկորդների գրքում, սակայն ստացան մերժում, քանի որ իրենցից առաջ, արդեն թվերի տեսքով գրանցված էր ամենաերկար դոմենը, որը ճապոնական կայք էր և նվիրված էր ՊԻ թվին՝ 3.141592653589793238462643383279502884197169399375105820974944592.jp: Սակայն այս ճապոնական կայքը չկարողացա մտնել, միգուցե այն դադարել է գոյություն ունենալ, բայց մնացել է ռեկորդների գրքում:
3. Դոկտոր Դևիդ Բրեդլին IBM ընկերության հատուկ ընտրված 12 ինժեներներից մեկն էր, որոնք պատրաստում էին IBM PC համակարգիչը: Նա առաջարկեց համակարգիչը թարմացնելու համար օգտագործել Ctrl+Alt+Esc կոճակները: Սակայն այս համակցությունը հնարավոր էր մի ձեռքով անել, որի պատճառով մարդիկ կարող էին աշխատելի ընթացքում պատահաբար կպնել և այս գործողությունն աշխատեր: Ուստի ընտրվեց մեկ այլ տարբերակ, որը մենք օգտագործում ենք այսօր՝ Ctrl+Alt+Delete:
4. Առաջին համակարգչային վիրուսը, որը մեծ տարածում գտավ ստեղծողի համակարգչից դուրս, դա Elk Cloner-ն էր, որը 1982 թվականին ստեղծել էր Ռիչ Սկրենտը՝ հատուկ Apple համակարգիչները վնասելու համար:
5. Պաշտոնապես գրանցված առաջին ռուսական դոմենը .SU(Soviet Union)-ն էր, որը գրանցվել էր 1990 թվականին Դեմոս ընկերության կողմից:
6. Իր ժամանակի ամենահզոր համակարգիչներից մեկը՝ ENIAC-ը, աշխատում էր այնպիսի էներգիայով, որ համակարգիչը միացնելուց մոտակա քաղաքների լույսերի պայծառությունը թուլանում էր:
7. Առաջին այսպես ասած նոութբուքը եղել է Osborne Computer-ը, որը ներկայացվել էր 1981 թվականին: Այն ուներ 12 կիլոգրամ քաշ, 5 դյույմ մոնիտոր և արժեր 1795 դոլար:
8. 1985 թվականի մարտի 15-ին գրանցվեց աշխարհում առաջին դոմենը՝ symbolics.com-ը:
9. Հենրի Ֆորդն իր առաջին մեքենան պատրաստեց ավտոտնակում: Այն այնքան մեծ էր, որ հնարավոր չեղավ մեքենան դուրս հանել դռներից, ուստի նա ստիպված ջարդեց ավտոտնակի պատը՝ մեքենան դուրս բերելու համար:
10. 2006 թվականին McDonald’s-ը տեղի տվեց ակտիվիստների ճնշմանը և փոխեց իր McFlurry պաղպաղակների բաժակը: Խնդիրըը նրանում էր, որ այս բաժակները դուրս նետելուց հետո, ոզնիներն անմիջապես մտնում էին մեջը, բայց չէին կարողանում դուրս գալ ու մնում, մահանում էին ներսում: Սակայն բաժակը փոքրացնելուց հետո ոզնիներն այլևս չէին կարող մտնել և խնդիրը լուծվեց։
11. Անցած դարի 60-ական թվականներին Porsche ընկերությունը թողարկում էր տրակտորներ ֆերմերների համար:
12. HP(Hewlett-Packard) ընկերության հիմնադիրներ՝ Բիլլ Հյուլեթն ու Դևիդ Պակարդը որոշեցին ընկերության անվանումը դնել իրենց ազգանունները: Իսկ թե ում ազգանունը պետք է լիներ առաջինը՝ վճռվեց կոպեկով: Կոպեկը նետելուց հետո հաղթում է Պակարդը, սակայն ընկերոջ անունը գրանցելուց գրում է առաջինը: Այսպես ընկերությունը կոչվեց Հյուլեթ-Պակարդ, այլ ոչ թե հակառակը:
13. Դոնալդ Թրամփը, նախագծելով իր անունով նոր երկնաքերը, որոշում է, որ այն պետք է լինի Tiffany խանութի դիմաց: Tiffany-ն միշտ իր խանութները բացում է քաղաքի ամենալավ մասերում, որտեղ այցելում են ամենաապահովված մարդիկ: Հենց այդ պատճառով Թրամփը որոշեց, որ պարտադիր պետք է իր երկնաքերը լինի Tiffany խանութի դիմաց: Ի դեպ, անգամ ճգնաժամի օրերին նա իր երկնաքերի գրասենյակների վարձերը չիջեցրեց՝ համարելով, որ իսկական հարուստների համար ստատուսն ավելի կարևոր է, քան փողը:
14. Ճապոնիայում ոչ ոք թեյավճար չի թողնում, քանի որ թե մատուցողը, թե տաքսու վարորդը, կամ ասենք հյուրանոցի աշխատակիցը, առաջարկելու դեպքում միշտ հարգալից պատասխանում են՝ իրենք բավականաչափ գումար են վաստակում և դրա կարիքը չունեն: Ճապոնացիներն անգամ չեն վերցնում գետնին ընկած դրամապանակը՝ համարելով, որ այդպիսի անսպասելի նվերի համար կարող են իրենք թանկ վճարել հետագայում:
Շարունակությունն՝ այստեղ