Ընկերներիս մեծ մասին ծանոթ է այս նկարը, քանի որ օգնում էին ինձ հաղթել Onlineplus -ի կազմակերպած մրցույթում, որտեղ պայմանները շատ պարզ էին.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հավանիր և ստացիր ՆՎԵՐ...

Հաղթելու համար անհրաժեշտ է.
1.Հավանել մեր էջը 2. Հավանել այս գրառումը 3.Ձեր ընկերները հավանեն մեր էջը և մեկնաբանության դաշտում գրեն Ձեր անունը 4. Կհաղթի նա, ով առաջինը իր օգտին կհավաքի ընկերների կողմից ամենաշատ հավանումներ մեր էջին:

Ընկերներիս շնորհիվ ես բացահայտ առավելությամբ զբաղեցնում եմ առաջին տեղը և մինչ օրս իմ ընկերներից դեռևս 148-ը հավանում են իրենց էջը, ինչը նշանակում է, որ գոնե 148 ճիշտ միավոր այս պահի դրությամբ ունեմ, սակայն կազմակերպիչները հրաժարվում են մրցանակը տալ և արդարանում են հետևյալ կերպ.

«Բարև Ձեզ Արմինե ջան: Մենք ամփոփեցինք մրցույթի արդյունքները, ըստ որի Ձեր օգտին.
Մեկնաբանության դաշտում անունը նշվել է- 298 անգամ Դրանցին միայն 30-ն են, որ հավանել են մեր էջը Որից միայն 15-ը իրական մարդիկ էին:
Մենք դեռևս պատրաստ չենք ընդամենը 15 իրական like-ի համար նման մրցանակ տալ
Շուտով նոր որակական մրցույթ է հայտարարվելու: Պայմանները ինքնին կբացառեն կեղծ պրոֆայլները և մրցանակն իսկապես արդարացի կշնորհվի ...
Ամեն դեպքում ուրախ կլինենք, որ մասնակցեք», բայց ես համաձայն չեմ, քանի որ մեկնաբանության դաշտում իմ անունը գրվել է 350 և ավելի անգամ, նշվել՝ գուցե 298, սակայն սա չէ խնդիրը, կեղծերը թողնենք մի կողմ, եթե իրենց պեղած լայքերից անգամ 15 լայքով եմ ես առաջատար, ապա թող 15 լայքով հաղթող լինեմ, քանի որ նվազագույն քանակ նշված չէ պայմաններում, ինչպես և տեսնում եք ինքներդ: 
Ես կապի մեջ եմ եղել մյուս ակտիվ մասնակցի հետ և նա նույնպես բոլորովին նույն բովանդակությամբ, սակայն տարբեր ու ավելի ծիծաղելի թվերով նամակ է ստացել իրենցից: Ահա`
«Բարև Ձեզ Լիլիթ ջան: Մենք ամփոփեցինք մրցույթի արդյունքները, ըստ որի Ձեր օգտին.
Մեկնաբանության դաշտում անունը նշվել է- 205 անգամ Դրանցին միայն 6-ն են, որ հավանել են մեր էջը Որից միայն 3-ը իրական մարդիկ էին :
Մենք դեռևս պատրաստ չենք ընդամենը 3 իրական like-ի համար նման մրցանակ տալ
Շուտով նոր որակական մրցույթ է հայտարարվելու: Պայմանները ինքնին կբացառեն կեղծ պրոֆայլները և մրցանակն իսկապես արդարացի կշնորհվի ...
Ամեն դեպքում ուրախ կլինենք, որ մասնակցեք»
Հիմա ամենակարևորի մասին: Երբ ես իմ անհամաձայնությունը հայտնեցի նրանց արձանագրած թվերին` իմ առջև այսպիսի պայման դրեցին`
«Եթե դուք գտնում եք որ մենք սխալվել ենք և մարդիկ իրական են, խնդրում ենք ապացուցել այսպես.
Այդ մարդիկ անձամբ գրում են մեզ ուղարկում են իրենց անձագրի տվյալները և նկարը անձնագրի վրայի: Մենք համեմատելու ենք դրանք ՖԲ անունների և նկարների հետ:
Ոմանցից նաև կպահանջենք դիպլոմ կամ ուսանողական գրքույկ անհրաժեշտության դեպքում:
Եվ երբ մենք համոզվենք, որ ոչ մի կեղծիք չի եղել, մենք ներողություն կխնդրենք և Դուք կշահեք: Հակառակ դեպքում Դուք նույն կերպ ներողություն կխնդրեք և կարող եք անկեղծ մասնակցել մրցույթներին»:
Ինչ իրավունք ունեն պահանջել մարդկանցից անձնագրային տվյալներ և առանց որևէ հիմքի հրաժարվեն մրցանակ տալուց:

Ես խնդրեցի այն անձանց, ովքեր կասկածելի էին թվացել կազմակերպիչներին, որ իրենց գրեն ամեն դեպքում, նրանցից մի քանիսը նույնիսկ անձնագրային տվյալներ են տրամադրել, սակայն նրանք նույնիսկ իրենց ասած 15-ին չգումարեցին այն մասնակիցներին, ում նամակով հայտնել են, որ իրենց ձայնը կհաշվեն:

Ես մի քանի անգամ առաջարկել եմ գնալ իրենց գրասենյակ և միասին նայենք այդ ԿԵՂԾ պրոֆայլներն ու հաշվենք, բայց դա նրանց համար նպատակահարմար չէր և չէին էլ արձագանքում:
Հիմա ի՞նչ անեմ, ըստ օրենքի պահանջեմ մրցանակը, թե՞ խայտառակ անենք հանրապետությունով մեկ:
Մի՞թե մրցույթ են կազմակերպում ի սկզբանե մտածելով, թե ինչ ստեր են հորինելու, որ չտան մրցանակը ու այս ամենը մի քանի լայքի համար: 
Onlineplus քեզ ավելի պատիվ կբերեր արդար կերպով ամենն անցկացնելը, քան այսպես խայտառակ լինելը: Հավատացե՛ք, Ձեր մի քանի հաճախորդին էլ կկորցնեք այսպես ստելով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել