atlantic_salmon_4801in.am-ը գրում է.

Նորվեգացի գիտնականները մտադիր են անազատության մեջ բուծվող սաղմոնների սննդակարգի մեջ ներառել նաև ածխաթթու գազի օգնությամբ աճեցված ջրիմուռներ: Դրանք պետք է վերացնեն ձկների օրգանիզմում առկա Օմեգա-3 ճարպային թթվի պակասը, գրում է BBC-ն:

Ներկա պահին անհրաժեշտ սննդային հավելումները արտադրվում են Պերուում, ինչը անհանգստացնում է բնապահպաններին: Ընդ որում սաղմոնի 60%-ը նովեգական ծովածոցում է արդյունահանվում:

Մասնագետները հաշվել են, որ մեկ տոննա ածխածնի երկօքսիդը բավարար է մեկ տոննա ջրիմուռ աճեցնելու համար, որոնցից էլ հետագայում կարելի է 400 կգ սննդարար նյութեր ստանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել