Pastinfo.am-ը գրում է.Մյունխենի «Բավարիան» չէր ցանկանում առանց գումարային փոխհատուցման բաժանվել կիսապաշտպան Տոնի Կրոսից, որը կարող էր թիմից հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով:
Այդ մասին հայտնել է ակումբի վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն, որը հաստատել է ֆուտբոլիստի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու փաստը: Ինքը՝ ֆուտբոլիստը, իսպանական AS պարբերականին հայտնել է, որ արդեն վաղը կարող է համալրել արքայական ակումբի շարքերը:
«Բավարիայի» հետ Կրոսի պայմանագրի ժամկետը լրանալու էր 2014/15 թվականների մրցաշրջանի ավարտին: «Ես պետք է հոգամ ակումբի ֆինանսական ապահովության մասին, այդ պատճառով էլ չէի կարող թույլ տալ, որ նա հեռանա առանց փոխհատուցման»,- նշել է Ռումենիգեն:
Կրոսը մյունխենյան ակումբի սան է, որի կազմում անցկացրած 134 խաղում խփել է 13 գոլ:
Ենթադրվում է, որ «Ռեալում» նա կստանա տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ: Արքայական ակումբը նրա համար վճարել է 25 մլն եվրո:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/node/46748
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել