Այսօր հայկական ֆեյսբուքի նոր թրենդը «Enjoying Rio with ...» մեմն էր, որը սկսեց այն բանից, երբ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր լուսանկար՝ հայտնի հոլիվուդյան դերասան Ջերադ Բաթլերի հետ, բայց վերնագրում խառնել ու գրել էր «Enjoying Rio de Janeiro with Russel Crow (Gladiator)! Hotel Fasano»...

Ու գնա՜ց, ով չէր ալարում, սկզբում հենց այդ նկարն էր ֆոտոշոփում ու էլի «խառնում անունները», հետո արդեն անցան իրենց նկարներին, որտեղ օգտատերերը ինչ-որ հայտնի մարդու հետ են կադրում, բայց մեկնաբանությունում նշում են լրիվ ուրիշ մարդու, և այսպես ալիքը գնաց:


Ու ի՞նչը ինձ դուր եկավ Ֆարմանյանի պատասխանում. մարդու տղեն գնահատեց հումորը, որովհետև իրոք զավեշտալի էր թե իր սխալը, թե դրանից ծնված մեմերը, ու ինքն էլ միացավ իր իսկ սխալից ծնված մեմերի ալիքին ու ինքն իր վրա մեմ արեց՝ ֆոտոշոփով ավելացնելով Բեռլուսկոնիի նկարը, բայց մեկնաբանությունում գրելով Տոտո Կուտունիո:

Այ, որ մնացած պատգամավորներն էլ կարողանային առաջին հայացքից տհաճ կամ էլ զավեշտալի իրավիճակից Սամվել Ֆարմանյանի պես հնարամտությամբ ու հումորով դուրս գային, կարծում եմ, որ մեր խորհրդարանի վարկանիշը ավելի բարձր կլիներ: Կամ էլ չէր լինի... ամեն դեպքում, ապրի Ֆարմանյանը, իմ դուրը եկավ իր այս քայլով:Ճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել