Lurer.com-ը գրում է.

Լոնդոնի «Արսենալը» համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» հետ՝ Սամի Խեդիրայի տրանսֆերի ձեռքբերման հարցի շուրջ:

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, լոնդոնյան ակումբը Գերմանիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 25 մլն եվրո:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ մնացել է միայն «Արսենալը» և Խեդիրան համաձայնության գան անձնական պայմանագրի այն հարցի շուրջ, համաձայն որի Խեդիրան պահանջում է տարեկան 7 մլն եվրո աշխատավարձ, իսկ լոնդոնյան թիմն ավելի քիչ գումար է առաջարկում:

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը հրաժարվել է երկարաձգել «Ռեալի» հետ պայմանագիրը և մեկ տարի անց հնարավոր է դառնա ազատ ֆուտբոլիստ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել