Ամերիկյան ֆուտբոլի հայտնի աստղ, Ֆուտբոլի ազգային լիգայում «New Orleans Saints» թիմի խաղացող Ռեջի Բուշը, ով հանրությանը ավելի շատ հայտնի է որպես Քիմ Քարդաշյանի նախկին boyfriend-ներից մեկը (նրանք հանդիպում էին 2010-ին), օրեր առաջ ամուսնացել է ամերիկահայ պարուհի Լիլիթ Ավագյանի հետ:
Հարսանիք բլոգը ձեզ է ներկայացնում այդ հետաքրքրաշարժ պատմության մանրամասները :)
29-ամյա Ռեջին 26-ամյա Լիլիթը միասին են 2011 թվականից: 2013 թվականին՝ մինչև ամուսնությունը, ծնվել է նրանց առաջնեկը` դուստր Բրիսիեսը:
Այսպիսով՝ հուլիսի 12-ին Ռեջին և Լիլիթը ամուսնացան Սան-Դիեգոյում: Կազմակերպվել է բավականին շքեղ հարսանիք, որին ներկա են գտնվել Հոլիվուդի մի շարք հայտնի ներկայացուցիչներ, այդ թվում նաև՝ Քիմ Քարդաշյանի եղբայրը՝ Ռոբը, քույրը և այլք:
Հարսի զգեստի հեղինակը հռչակավոր Galia Lahav դիզայներական տունն է:
Իսկ հիմա մի փոքր ավելի մանրամասն այն մասին՝ ով է Լիլիթ Ավագյանը:
Լիլիթի ընտանիքը Հայաստանից ԱՄՆ է տեղափոխվել 2001 թվականին: Այստեղ նա սկսել է զբաղվել պարերով և շուտով դարձել է պրոֆեսիոնալ պարուհի: «Դա իմ կիրքն է աշխարհին նայել այդքան զարմանալի և գեղեցիկ արվեստի միջոցով»,-իր մասնագիտության մասին ասել է Լիլիթը: Նա հայտնի է դարձել «Պարեր աստղերի հետ» ամերիկյան հաղորդաշարին մասնակցելուց հետո:
Պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ամերիկացի մարզիկի ընտրություններին. նա իր նախապատվություն է տալիս է հայուհիների, որոնց արտաքին նմանությունը, ի դեպ, ամբողջ աշխարհն է նկատել: