Բազմաթիվ միլիոնատերեր չեն սովորել ԲՈՒՀ-երում, սակայն դա չի խանգարել նրանց վաստակել միլիոնավոր և միլիարդավոր դոլարներ:

Աշխարհում ամենաբարձր վարձատրվող սպորտսմեններից մեկը` Թայգեր Վուդսը, հրաժարվել էր Սթենֆորդի համալսարանի կրթությունից, որովհետև ցանկանում էր պրոֆեսիոնալ մարզիկ դառնալ: Այժմ նա տարեկան 100 միլիոն դոլար է վաստակում:

Սթեֆանի Ջոան Անջելինա Ջերմոնտան` առավել հայտնի որպես Լեդի Գագա, Մանհեթենի եկեղեցական դպրոցի աշակերտուհի էր, սակայն թողեց այն մեկ տարի հետո, որովհետև ցանկանում էր երգչուհի դառնալ:

Հարիսոն Ֆորդը փիլիսոփայություն էր ուսումնասիրում Վիսքոնսին նահանգի քոլեջում, սակայն նա հրաժարվեց ավարտական քննություններից մի քանի փոքր դերերի համար և ատաղձագործ էր աշխատում: Մոտավորապես 10 տարի հետո միայն նա գլխավոր դերը ստացավ Ջորջ Լուկասի «Ամերիկյան գրաֆիտի» ֆիլմում, ինչը նրան մեծ հռչակ բերեց:

Հայտնի դերասան Թոմ Հենքսը թողեց կրթությունը, որովհետև ցանկանում էր թատրոնում խաղալ:

Մարկ Ցուկերբերգը, սովորելով Հարվարդում, ստեղծեց աշխարհում ամենահայտնի Ֆեյսբուք սոցիալական ցանցը: Ֆեյսբուքի հաջողությունը այնքան մեծ էր, որ նա թողեց կրթությունը և ստեղծեց Պալո-Ալտո ընկերությունը:

Ջեյմս Քեմերոնը ծնվել էր Կանադայում, սակայն ընտանիքի հետ տեղափոխվել էր Կալիֆոռնիա, որտեղ էլ ընդունվեց համալարան: Սակայն նա թողեց կրթությունը, ամուսնացավ մատուցողուհու հետ և դարձավ բեռնատարի վարորդ: Սակայն «Աստղային պատերազմներ» ֆիլմը դիտելուց հետո նա որոշեց ռեժիսոր դառնալ:

Ճարտարապետ, փիլիսոփա և գյուտարար Բակմինսթեր Ֆուլլերը երկու անգամ հեռացվել էր Հարվարդի համալսարանից, սակայն նրա ստեղծարար մտքերը տվեցին իրենց պտուղները միլիոնավոր դոլարների տեսքով:

Ֆրենկ Լոյդ Ռայթը, որը համարվում է ամերիկացի ամենահայտնի ճարտարապետը, ընդունվել էր Վիսքոնսին-Մեդիսոն համալսարան 1886 թ.-ին, սակայն այն թողեց մեկ տարի այնտեղ սովորելուց հետո: Մահվանից հետո նա թողել է ավելի քան 500 նախագծեր, այդ թվում Նյու-Յորքի Սողոմոն Գուգենհայմի թանգարանի նախագիծը:

Եթե Սթիվ Ջոբսը ընդունվեր համալսարան, մենք հավանաբար չէինք իմանա երբեք, թե ինչ է Macintosh-ը, Ipod-ը, Iphone-ը: Այս մարդը ստեղծել է Apple և Pixar ընկերությունները:

Բիլ Գեյթսը Հարվարդի համալարան ընդունվեց 1973 թ.-ին: Երկու տարի անց նա թողեց ուսումը և մանկության ընկերոջ հետ հիմնեց Microsoft ընկերությունը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել