Ժողովուրդ ջան, եկեք տարածենք ու օգնենք էս եզդի աղջկան, ով դիմում է բոլորիս: Տեղադրում եմ նրա նամակն ամբողջությամբ:
Մայրս` Զինա Շամոյանը, 30 տարեկան հասակից տառապում է «ցրված սկրելոզ» հիվանդությամբ: Նախ նշեմ, որ հիվանդությունը անբուժելի է և հնարավոր չէ ազատվել այս հիվանդությունից: Ցրված սկլերոզը կենտրոնական նյարդային համակարգի բորբոքային դեմիելինացնող հիվանդություն է։ Ցրված սկլերոզի ժամանակ տուժում է նյարդային հանգույցների միելինային թաղանթը, որը հնարավորություն է տալիս ազդանշան փոխանցել մի բջիջից մյուսը։ Արդյունքում մարդն այլեւս չի ստանում օրգանիզմի կենտրոնական ուղեղային կարգավորումները. եթե վնասվում է տեսողական նյարդը, առաջանում է տեսողության կորուստ, իսկ եթե լսողական նյարդը՝ տուժում է լսողությունը։
Արդեն երկար տարիներ է՝ զբաղվում են մայրիկիս բուժմամբ, և այս ընթացքում Հայաստանում կիրառվող բոլոր միջոցները և դեղամիջոցները օգտագործվել են, ու հիմա մայրիկիս հիվանդությունը գտնվում է մի փուլում, երբ Հայաստանում այլևս ոչինչ անել հնարավոր չէ: Երկար տարիներ ապրել եմ այն հույսով, որ հնարավոր կլինի մորս բուժել, իսկ հիմա ստիպված եմ մտածել միայն նրա կյանքը փրկելու մասին: Մայրս հիմա առաջին կարգի հաշմանդամ է և չի կարողանում քայլել: Երկար եմ մտածել հրապարակային խոսել իմ կյանքի այս դժվար փուլի մասին, հիմա եկել է մի պահ, որ անհրաժեշտ է փրկել մայրիկիս կյանքը: Խնդրում եմ բոլոր բարեգութ մարդկանց հնարավորության դեպքում օգնել մայրիկիս՝ Մոսկվայում անհրաժեշտ բուժում ստանալու հարցում: Պատրաստ եմ տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն բոլոր նրանց, ովքեր ցանկանում են օգնել: Խնդրում եմ նաև լրատվամիոցներին օգնել ինձ այս դժվարին պահին` օգնել ինձ փրկել մայրիկիս կյանքը:
Կոնտակտներ` Հեռ. 098 088 148, ֆեյսբուք