Ուղղակի մի փոքրի միտք բոլոր նրանց համար, ովքեր համարում են, որ եղել է ուրարտական ինչ որ ազգություն, ժողովուրդ, որն էլ ստեղծել է ուրարտու պետությունը և որոնք ոչ մի կապ չունեն հայ ժողովրդի հետ, քանի որ ազգությունը առաջին հերթին ի հայտ է գալիս լեզվական հարցերով...
Քանի հազար տարիներ են պետք եկել, որպեսզի մի ինչ որ ազգություն ընդհանրապես վերանա աշխարհի երեսից... մինչև քիչ թե շատ ժամանակակից զենքերի ի հայտ գալը նույնիսկ հազարավոր տարիների ընթացքում դա տեղի չի ունեցել, իսկ ժամանակակաից պայմաններում, ոչ օսմանյան թուրքիան կարողացավ իսպառ վերացնել հայերին, ոչ ասենք գերմանիան հրենաերին և հետաքրքիր է, թե մեր նախնիները Ք.Ա. 590-530-ական թվականներին այդ ինչ զենք ունեին, որով կարողացան բնաջբջել ու իսպառ վերացնել կամ ձուլման ենթարկել մի քանի հարյուրամայակ այս լեռնաշխարհին իշխող մի ամբողջ ժողովրդի, ազգության կարելի է ասել... Մի խելքին քիչ թե շատ մոտ տարբերակը մնում է այն, որ Երվանդունիների թագավորական պալատում աշխատում էին հատուկ կենսաբան-քիմիկոսներ, որոնք ստեղծեցին հակաուրարտ կոչվող դեղամիջոցը և այն կերակրի ու ջրի հետ տվեցին ժողովրդին և շատ շուտով բոլոր "ուրարտները" մահացան... մնացինք միայն մենք՝ հայերս... փաստորեն 2600 տարի առաջ մեր նախնիները արդեն կարողացել են ստեղծել աշխարհում առաջին ԶՈԶ (զանգվածային ոչնչացման զենք)-ը... Կեցցեն մեր նախնիները... Բայց սրա մասին պետք է մի փոքր ցածրաձայն խոսել, չէ որ ՄԱԿ-ի որոշումների համաձայն Ցեղասպանությունը որպես մարդկության դեմ գործած հանցանք վաղեմություն չունի: Թե չէ մեր "սիրելի" հարևանները հիմա էլ Հաագայի դատարնում հայց կներկայացնեն հայ ժողովրդի դեմ, որը գործել է ցեղասպանություն այս երկրի իսկական տերերի՝ ուրարտների դեմ, որոնց ուղղակի և անուղղակի ժառանգը մոլորակի վրա մնացել են իրենք՝ ադրբեջանցիները...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել