Հա ուզում եմ սրա մասին գրել, հա մոռանում եմ։ Բայց էսօր մի նենց բան տեսա, որ որոշեցի արագ գրել, մարդ ես։
Հարգելի ACBA բանկ։ Դուք շրեդեռ չունե՞ք։ Չէ, լուրջ, ինչքա՞ն ա կարելի հաճախորդների մասին տվյալները խրցով, նույնիսկ առանց ճմռթելու, բերել լցնել աղբարկղը, որ քամին տա, ամբողջ փողոցով անձնագրերի պատճեններ, ինչ-որ քաղվածքներ և այլ տեղեկություններ տարածի։
Էսօր էլ մի անտուն փորփրում էր աղբարկղը ու նպատակասլաց հավաքում հենց այդ թղթերը։ Լուրջ, կարող ա շրեդեռ չունե՞ք։ Ասեք, վարկերը մի տաս տոկոս էլ ավել վճարենք, շրեդեռ առնեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/barseghyan/posts/10204052605013479?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել