ACBA բանկ, ինչքա՞ն կարելի հաճախորդների մասին տվյալները խրցով բերել լցնել աղբարկղը


09:44 , 16 հուլիս, 2014

Հա ուզում եմ սրա մասին գրել, հա մոռանում եմ։ Բայց էսօր մի նենց բան տեսա, որ որոշեցի արագ գրել, մարդ ես։
Հարգելի ACBA բանկ։ Դուք շրեդեռ չունե՞ք։  Չէ, լուրջ, ինչքա՞ն ա կարելի հաճախորդների մասին տվյալները խրցով, նույնիսկ առանց ճմռթելու, բերել լցնել աղբարկղը, որ քամին տա, ամբողջ փողոցով անձնագրերի պատճեններ, ինչ-որ քաղվածքներ և այլ տեղեկություններ տարածի։
Էսօր էլ մի անտուն փորփրում էր աղբարկղը ու նպատակասլաց հավաքում հենց այդ թղթերը։ Լուրջ, կարող ա շրեդեռ չունե՞ք։ Ասեք, վարկերը մի տաս տոկոս էլ ավել վճարենք, շրեդեռ առնեք: