Համակարգչային տեխնիկայից օգտվելիս պետք է հիշել չափի և անվտանգության կանոնների մասին։

Խորհուրդ է տրվում համակարգիչը տեղադրել սենյակի հյուսիսային հատվածում։ Արևի ուղիղ ճառագայթները ոչ մի դեպքում չպետք է ընկնեն էկրանի վրա։ 

Համակարգչի էկրանն ու ստեղնաշարը սեղանին պետք է ուղիղ դրված լինեն, ոչ թե շեղ։ Էկրանի կենտրոնը պետք է գտնվի աչքերի մակարդակի վրա կամ մի փոքր ցած, որպեսզի երեխան կարողանա հարմար նստել՝ առանց վիզն ու ողնաշարը ծռմռելու։ 

Էկրանն աչքերից պետք է հեռու լինի նվազագույնը 50-60 սմ- ով։ Համակարգչի վրա աշխատելու ժամանակ լույսը չպետք է շատ պայծառ լինի. լուսավորվածությունն առավելագույնս պետք է մոտեցնել համակարգչի էկրանի լույսին։

Նստել պետք է այնպես, որ ազդրերն ուղիղ անկյուն կազմեն իրանի հետ, իսկ ծնկները՝ ազդրերի։ Յուրաքանչյուր 20 - 25 րոպեն մեկ անհրաժեշտ է 3-4-րոպեանոց ընդմիջումներ անել՝ տեղից բարձրանալ, քայլել, գլուխը պտտել այս ու այն կողմ և այլն։

Համակարգչի էկրանը, ստեղնաշարն ու մկնիկը պետք է միշտ կատարյալ մաքուր լինեն։ 

Համակարգչի վրա աշխատելուց հետո անպայման անհրաժեշտ է ձեռքերը օճառով լվանալ։

Աղբյուր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել