«ԱրմենՏել» ՓԲԸ-ն հայտարարում է, որ ընկերության մասնագետների կողմից հայտնաբերվել է անկայունություն` ծրագրային ապահովման թարմացված տարբերակում, ինչը պատճառ է դարձել ընկերության ցանցում արձանագրված խափանումների: «ԱրմենՏել» ընկերությունն անմիջապես ձեռնարկել է համապատասխան սարքավորումների և համակարգերի ամբողջական փոխարիմնան համար անհրաժեշտ գործողություններ:
Պատճառած անհարմարությունների համար «ԱրմենՏել» ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը և հայտարարում Beeline բջջային ցանցի բաժանորդներին փոխհատուցման տրամադրման մասին: Հատուցումը կտրամադրվի ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց` անվճար 30 ներցանցային րոպե և 10 ՄԲ շարժական ինտերնետ:
Անվճար րոպեներն ու մեգաբայթերը կարելի է օգտագործել օգոստոսի 16-ից 10 օրվա ընթացքում` ուղարկելով *444# անվճար USSD հրահանգ և ստանալով պատասխան SMS-հաղորդագրություն`բոնուսները հաշվին մուտքագրելու վերաբերյալ:
Պատասխան SMS ստանալու պահից բաժանորդն սկսում է օգտագործել անվճար րոպեներն ու մեգաբայթերը, որոնց սպառվելուց հետո տարիֆիկացումը կիրականացվի համաձայն սակագնային փաթեթի:
Բաժանորդները կարող են օգտագործել բոնուսային րոպեները` գտնվելով միայն Հայաստանի Beeline ցանցում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել