Հայաստանի տերիտորիայում հնագույն ժամանակներում ապրած ցեղերի ու ժողովուրդների, ինչպես նաև հայ ժողովրդի հին շրջանի պատմության մասին արժեքավոր տեղեկություններ են հաղորդում մ.թ.ա. XIII–VII դդ. ասուրական սեպագիր արձանագրությունները։ Դրանք մեծ թվով վկայություններ են պարունակում Հայկական լեռնաշխարհի այդ ժամանակաշրջանի քաղաքական իրադրության, սոցիալ-տնտեսական ու հասարակական հարաբերությունների մասին։ Այդ արձանագրությունները թողել են Ասորեստանի թագավորները, որով և պայմանավորված է դրրանց չափազանց միտումնավոր ու կողմնակալ բնույթը, հետևաբար, արձանագրությունները պետք է օգտագործել խիստ գգույշ և քննադատաբար:

Ստորև բերված ասուրական արձանագրությունների տեքստերը բնագրից թարգմանել է Հ. Մ. Ավետիսյանը։ Թարգմանիչը օգտա-

– 14 –

գործել է նաև Ի. Մ. Դյակոնովի АВИИЫ (Ассиро-вавилонские источники по истории Урарту, տե՛ս «Вестник древней истории», 1951, N 2, 3, 4) հրատարակության ռուսերնն տեքստերն ու ծանոթագրությունները։

1. ՍԱԼՄԱՆԱՍԱՐ (ՇՈԻԼՄԱՆՈԻԱՇԱՐԵԴ)
I (մ.թ.ա. 1274 — 1245 թթ.)

Արձանագրությունը հայտնաբերվել է Աշշոլր քաղաքում (ներկայիս Կալաթ-Շիրկաթի ավերակները Իրաքում)։

Բնագիրը տե՛ս “E. Ebeling, B. Meissner, E. Weigner, Die Inschriften der Altussyrischen Könige, Leipzig, 1926 հրատարակության մեջ։

(I. 22) Երբ Աշշուրը՝ տերս, որպեսզի նրան երկրպագեն, Սևագլուխներին1 ղեկավարելու համար օրինավոր կերպով ընտրեց ինձ և տվեց գայիսոն, զենք և գավազան, պարգևեց ինձ տիրապետության օրինական թագը, այն ժամանակ՝ իմ գահակալության տարին, ուրուատրիներր2 ըմբոստացան իմ դեմ։ Ձեռք կարկառեցի՝ Աշշուրին և մեծ աստվածներին՝ իմ տերերին։ Իմ զորքի հավաքը կազմակերպեցի (և) նրանց ամուր լեռնաշղթաները ես բարձրացա։ Խիմմե, Ուատկուն3, Մաշգուն4, Սալուա, Խալիլա, Լուխա, Նիլիպախրի և Զինգուն՝ նրանց ութ երկրներին և նրանց աշխարհազորերին ես հաղթեցի։ Նրանց 51 քաղաքները քանդեցի, այրեցի. նրանց ռազմավարը, նրանց ունեցվածքը հափշտակեցի. բոլոր ուրուատրիներին երեք օրում խոնարհեցրի իմ տիրոջ՝ Սշշուրի ոտքերի (առաջ)։ Նրանց ընտրյալ սերունդը բռնեցի, ծառայության և իմ աշխատանքի համար վերցրի, լեռների ծանր հարկը նրանց վրա հավիտյան դրի: Արինու քաղաքը՝ ամրոց ու լեռ, որ նախապես ընդվզել էր, արհամարհել էր Աշշուր աստծուն՝ ես այդ քաղաքը Աշշուրի և մեծ աստվածների՝ տերերիս օգնությամբ հաղթեցի, ավերեցի, մոխիր թափեցի վրան, (իսկ) նրա (մնացորդ) փոշին ժողովեցի և իմ քաղաքի` Աշշուրի5 դարպասի մոտ կուտակեցի` ապագային (ի սարսափ)։ Այդ ժամանակ ես ողջ Մուցրա երկիրը խոնարհեցրի տիրոջս՝ Աշշուրի ոտքերի առջև։

(II. 16) Երբ մեծ աստվածների հրամանով, Աշշուրի՝ իմ տիրոջ վեհ ուժով դեպի Խանիգալբատ6 երկիրը գնացի, ես բացեցի

– 15 –

դժվարանց ճանապարհները և անմատչելի անցումները։ Շատտուարան՝7 Խանիգալբատի թագավորը և նրա հետ Խաթթիի8 և Ախլամուի9 բանակը, շրջապատեց անցումները և գրավեց իմ ջրարբին։ Իմ բանակի ծարավ ու հոգնած լինելու ժամանակ, իրենց բանակի բազմությամբ, ահավոր կերպով հարձակվեցին, իսկ ես հարվածեցի և նրանց պարտության մատնեցի։ Նրանց բազմաթիվ զորքերից շատերին10 սպանեցի։ Ինչ վերաբերում է իրեն11, հետապնդեցի սուր տեգերով մինչև մայրամուտ, նրանց ջոկատներին ջարդեցի, նրանցից 14400 (հոգու) կենդանվույն կուրացրի, գերի վերցրի։ Նրա ինն ամուր կենտրոնները և նրա մայրաքաղաքը նվաճեցի, նրա 180 քաղաքները բլուրների և ավերակների վերածեցի։ Խաթթիի և Ախլամուի զինվորներին՝ նրա դաշնակիցներին, գառների նման մորթեցի։ Եվ այն ժամանակ Թայդայից12 մինչև Իրրիդե13, Քաշիյարա լեռների շրջանից մինչև Էլուխատ14քաղաքը (և) Սուդա ամրոցը, Խառան ամրոցից մինչև Եփրատի ափին գտնվող Կարքեմիշը (ընկած) նրանց քաղաքները նվաճեցի, նրանց երկրները գրավեցի, իսկ մնացած քաղաքները կրակով այրեցի։

(III. 8) Այնուհետև կութիները15, որոնք անթիվ էին ինչպես երկնքի աստղերը և կոտորածի սովոր, ըմբոստացան, ինձ հետ թշնացաման, անախորժ դարձան։ Աշշուրին և մեծ աստվածներին` իմ տերերին, իմ ձեռքը կարկառեցի։ Լուսագրող քաջալերությամբ (և) արդարամտորեն նրանք ինձ պատասխանեցին։ Ես թողեցի իմ զորքի ճամբարը, վերցրի իմ լավագույն մարտակառքերի մեկ երրորդը և նրանց դեմ ճակատամարտի նետվեցի։ Ուրուատրի (երկրի) սահմանից մինչև Կուդմուխի16 երկիրը՝ երկար բերուներ17հեռավորության վրա ընկած շրջանը, նրանց բազմաթիվ զինվորների կյանքը ջրի պես պարպեցի, նրանց զինվորների դիակներով ընդարձակ դաշտը լցրի։ Նրա ռազմավարը, նրա նախիրը, նրա հոտը, նրա ունեցվածքը Աշշուր՝ իմ քաղաքը, բերի։

————————————–

1. Սևագլուխներ — խոսքը վերաբերում է Ասորեստանի բնակչությանը։
2. Ուրուատրիներ— Հայկական լեռնաշխարհի ցեղերից, գուցե ուրարտացիներ։
3. Ուատկուն – երկիր, որը տեղադրվում է Ջեզիրեթ իբն Օմարից դեպի արևելք գտնվող տարածքում։
4. Մաշգուն— հնարավոր է կարդալ նաև Բարգուն։
5. Ասորեստանի այս մայրաքաղաքի և գերագույն աստծու անունները նույնն են` Աշուր կամ Աշշուր։

– 16 –

6. Խանեգալբատ (Միտաննի, Խուռի կամ Նախրայնա) — երկիր, որը գտնվել է Հյուսիսային Միջագետքում։
7. Շատտուարա — խոսքը Խանիգալբատի թագավոր Շատտուարա II-ի (մ. թ.ա. XIII դ. առաջին կես) մասին է։
8. Խաթթի— Խեթական պետությունն է։
9. Ախլամու (= Արամու)— արամեական ցեղեր։
10. Բառացի անհամար։
11. Խոսքը վերաբերում է Շատտուարա II-ին։
12. Թայդա — քաղաք, որը տեղադրվում է Միտաննիի հարավային մասում։
13. Իրրիդե— քաղաք, որը գտնվում էր Եփրատից դեպի արևելք, Կարքեմիշի և Խառանի միջև։
14. Էլուխատ — քաղաք, որը նույնացվում է Աշշուրնածիրապալ II-ի (883 –859) արձանագրությունում հիշատակված Խալծիլուխայի հետ. տեղադրվում է Դյուզել–Շեհիր վայրի մոտերքում, Ամիդ-Դիարբեքիրից հարավ-արևելք։
15. Կութիննր — ցեղեր, որոնք բնակվում էին Միջագետքից հյուսիս-արևելք գտնվող տարածքում։
16. Կուդմուխի — նույնացվում է Կադմուխիի հետ. տեղադրվում է Արևմտյան Տիգրիսի վերին հոսանքներից հարավ։
17. Բերու— երկարության միավոր, մոտավորապես 7 — 8 կմ։

2. ԹԻԳԼԱԹՊԱԼԱՍԱՐ (ԹՈԻՔՈԻԼԹԻԱՊԱԼ-ԷՇԱՐՐԱ)
I (մ. թ. ա. 1115 — 1077 թթ.)

Արձանագրությունը հայտնաբերվել է Աշշուրի ավերակներում, պահվում է Բրիտանական թանգարանում։

Բնագիրը տե՛ս “E. A. Budge, L. W. King, Annals of the Kings of Assyria (The Cuneiform Texts with Translations, Transliterations, etc., from the Original Documents), I, London, 1902” հրատարակության մեջ։

(I. 62) Իմ թագովորության սկզբին 20000 մուշքեր1 և նրանց հինգ թագավորները, որոնք հիսուն տարի է (ինչ) նվաճել էին Աշշուրին` տիրոջս, հարկ ու տուրք բերող Ալզի2 և Պուրուլումզի երկրները (և) ոչ մի թագավոր ճակատամարտում չէր թեքել նրանց կուրծքը, հույսը դրին իրենց հզորության վրա և եկան (ու) նվաճեցին Կադմուխի երկիրը։ Ւմ տիրոջ` Աշշուր աստծու հույսով հավաքեցի իմ մարտակառքերն ու զորքերը, ետ չնայեցի (և) անցա Քաշիյարա լեռան դժվարին վայրը. նրանց 20000 ռազմիկների և նրանց հինգ թագավորների հետ Կադմուխի երկրում չափվեցի, նրանց պարտության մատնեցի. նրանց մարտիկների դիակ[ներ]ը

– 17 –

ինչպես հեղեղ կիտեցի, նրանց արյունը լեռների կիրճերում և բարձունքներում հոսեցրի։ Նրանց գլուխները կտրեցի (և) նրանց քաղաքների շուրջը ցորենի կույտերի նման դիզեցի։ Նրանց անհաշիվ ռազմավարը, նրանց հարստությունը և ունեցվածքը խլեցի։ Նրանց զորքից մնացած 6000 (զինվորներ), որոնք փախել էին իմ զենքից, (եկան և) գրկեցին իմ ոտքերը։ Նրանց ընդունեցի և որպես իմ երկրի ժողովուրդ համարեցի։

(I. 89) Այդ ժամանակ դեպի անհնազանդ Կադմուխի երկիրը, որը դադարեցրել էր Աշշուրի՝ իմ տիրոջ, հարկն ու տուրքը, իրոք արշավեցի։ Ամբողջ Կադմուխի երկիրը նվաճեցի, նրանց ռազմավարը, նրանց հարստությունը և ունեցվածքը խլեցի. նրանց քաղաքները կրակով այրեցի, քանդեցի և ոչնչացրի։ Կադմուխի երկրի մնացած (մարդիկ), որոնք իմ զենքից փախել էին, անցան Տիգրիս գետի մյուս կողմը գտնվող Շերեշե քաղաքը, որը (և) իրենց ամրոցը դարձրին։ Իմ մարտակառքերն ու զինվորները վերցրի, ուղղաձիգ ու դժվարանց լեռների ճանապարհները պղնձե բրիչներով հարթեցի իմ մարտակառքերի և զորքերի անցման համար հարմարեցրի, Տիգրիս գետը անցա (և) նրանց Շերեշե ամուր քաղաքը նվաճեցի, նրա ռազմիկների (դիակները) աղբակույտերի նման դիզեցի, նրանց արյունը Տիգրիս գետում և լեռների բարձունքներում թափեցի։

(II. 16) Այդ ժամանակ բաբխիների զորքը, որը եկավ Կադմուխի երկիրը փրկելու և օգնելու, ոչխարի նման զգետնեցի, նրանց ռազմիկների դիակները լեռների ստորոտում կույտերի վերածեցի, նրանց ռազմիկների մարմիններր (հանձնեցի) Նամե գետին տանելու դեպի Տիգրիս գետը։

(II. 25) Նրանց թագավորին՝ Քալի-Թեշշուբի որդուն՝ Քիլի-Թեշշուբին, որին անվանում էին (նաև) Իրրուպի, ձեռքերովս բռնեցի, նրա կանանց, նրա հարազատ որդիներին, ազգականներին, (ինչպես նաև) 180 պղնձե անոթ, հինգ բրոնզե տաշտ, նրանց աստվածների հետ, ոսկի և արծաթ, նրանց ունեցվածքի լավագույնը ես տարա, ռազմավարը, հարստությունը դուրս բերի։ Այս քաղաքը և նրա պալատը կրակով այրեցի, քանդեցի, ոչնչացրի։

(II. 36) Պանարու լեռան վրա գտնվող նրանց Ուռախինաշ ամուր քաղաքի (մարդկանց) Աշշուրի՝ իմ տիրոջ փայլի (առաջացրած) երկյուղն ու սարսափը տապալեց. իրենց կյանքը փրկե-

– 18 –

լու համար նրանք վերցրին իրենց աստվածները և թռչունի նման թռան դեպի բարձր լեռների ժայռերը։ Իմ մարտակառքերն ու զորքերը վերցրի և Տիգրիս գետը անցա։ Ուռախինաշի թագավոր Շադի-Թեշշուբը՝ Խաթթուխիի որդին, (այս քաղաքը) չկործանելու համար, իր իսկ երկրում ոտքերս գրկեց. նրա հարազատ որդիներին (և) ընտանիքը պատանդ վերցրի։ (Նա) 60 պղնձե անոթ, մեծ բրոնզե տաշտ, բրոնզե կաթսա, 120 մարդ` խոշոր ու մանր եղջերավոր անասունների հետ, որպես հարկ ու տուրք բերեց։ Ընդունեցի նրա այս (հարկն ու տուրքը), նրան ազատեցի, իմ տերության ծանր լուծը հավիտյան նրա վրա դրի։ Ընդարձակ Կադմուխի երկիրը ամբողջությամբ նվաճեցի, իմ ոտքերին խոնարհեցրի…։

(II. 89) Ուժեղ ու անհնազանդ Շուբարիների երկիրը (ինձ) ենթարկեցի։ Իմ տերության ծանր լուծը դրի իրենց հարկն ու տուրքը դադարեցրած Ալզի և Պուրուլումզի երկրների վրա, (որպեսզի) հաստատապես տարեցտարի տուրքն ու հարկը ուղարկեն իմ Աշշուր քաղաքը, իմ առաջ։ Սոսկ իմ քաջության պատճառով, քանզի Աշշուր տերը չհնազանդվողին ենթարկող հզոր զենք էր տվել իմ ձեռքը և հրամայել իր երկրի սահմանը ընդարձակել, Կասկերի4 և Ուրումացիների երկրից 4000 (մարդ)` Խաթթե5 երկրի անհնազանդ զորքը, որոնք իրենց ուժով գրավել էի իմ տիրոջ՝ Աշշուրին ենթակա Շուբարթու երկրի քաղաքները՝ դեպի Շուբարթու իմ արշավելու մասին լսեցին և իմ քաջության փայլը ահաբեկեց նրանց. նրանք ճակատամարտից վախեցան և գրկեցին իմ ոտքերը։ Նրանց հարստությունը, 120 մարտակառք, նրանց լծասարքերը ես վերցրի և նրանց իմ երկրի ժողովուրդ համարեցի։

(III. 7) Իմ քաջության զայրույթի մեջ երկրորդ անգամ դեպի Կադմուխի երկիրը գնացի, նրանց բոլոր քաղաքները նվաճեցի, նրանց ռազմավարը, նրանց հարստությունը և ունեցվածքը բռնագրավեցի, նրանց քաղաքները կրակով այրեցի, քանդեցի, ոչնչացրի, նրանց մնացած զինվորները, որոնք վախեցել էին իմ ահեղ զենքից և իմ մոտալուտ ուժեղ ճակատամարտից, իրենց կյանքը փրկելու համար բռնեցին լեռների դժվարամատույց, ուղղաձիգ վայրերը։ Նրանց հետևից բարձր լեռնաշղթաների գագաթները և դժվարանց լեռների ժայռերը, որոնք մարդու ոտքի համար անմատչելի էին, բարձրացա. նրանք ինձ հետ պատերազմ, կռիվ և ճակատամարտ տվեցին, նրանց պարտության մատնեցի, նրանց

– 19 –

ռազմիկների դիակները լեռների գագաթներում կիտեցի, ինչպես հեղեղը՝ նրանց արյունը լեռների կիրճերում ու բարձունքներում թափեցի, նրանց ռազմավարը, հարստությունը, ունեցվածքը լեռների ծերպերից իջեցրի։ Կադմուխի երկիրը՝ նրա ողջ սահմաններով, տիրեցի և իմ երկրի սահմանների մեջ ընդգրկեցի։

(IV. 43) Այն ժամանակ Աշշուրի՝ իմ տիրոջ, հիանալի ուժի օգնությամբ, ռազմիկ Շամաշի6արդարացի համաձայնությամբ, մեծ աստվածների օգնությամբ, որոնք տվին ինձ աշխարհի չորս կողմերի իշխանությունը, (այնպես որ) կռվում ինձ հավասարը, իսկ ճակատամարտում հաղթողը չունեի, դեպի հեռավոր թագավորների երկրները, որոնք Վերին ծովի7 ափին էին և որոնք երբևէ, չէին նվաճվել, Աշշուրը` տերը, ինձ հղեց և ես գնացի։ Անմատչելի ճանապարհները, դժվար անցումները, որոնց էության (մասին) նախկինում ոչ մի թագավոր չէր իմանում, փակ ճանապարհներով, չբացված ուղիներով անցկացրի (իմ զորքը)։ Էլամա, Ամադանա, Էլխիշ, Շերաբելի, Թարխունա, Թիրքախուլի, Քիսրա, Թարխանաբե, Էլուլա, Խաշթարայե, Շախիշարա, Ուբերա, Միլիադրունի, Շուլիանզի, Նուբանաշ և Շեշե` 16 հզոր լեռները [անցա]։ Լավ տեղերը մարտակառքովս [սլացա], իսկ անմատչելի [տեղերը] պղնձե բրիչով հարթեցի։ «Ուրումե» լեռնային ծառերը կտրեցի, կամուրջները իմ զորքի անցման համար բարեկարգեցի և Եփրատ8 գետը անցա։ Թումմե (երկրի) թագավորը, Թունուբե (երկրի) թագավորը, Թուալի (երկրի) թագավորը, Կինդարի9 (երկրի) թագավորը, Ուզուլա (երկրի) թագավորը, Ունզամունի (երկրի) թագավորը, Անդիաբե (երկրի) թագավորը, Պիլակինի10 (երկրի) թագավորը, Աթուրգինի (երկրի) թագավորը, Քուլիբարզինի (երկրի) թագավորը, Շինիբիրնի (երկրի) թագավորը, Խիմուա (երկրի) թագավորը, Պայթերի (երկրի) թագավորը, Ուիրամ (երկրի) թագավորը, Շուրուրիա (երկրի) թագավորը, Աբաենի (երկրի) թագավորը, Ադաենի (երկրի) թագավորը, Քիրինե (երկրի) թագավորր, Ալբայա (երկրի) թագավորը, Ուգինա (երկրի) թագավորը, Նազաբիա (երկրի) թագավորը, Աբարսիունի (երկրի) թագավորը, Դայաենու (երկրի) թագավորը, ընդամենը Նաիրի երկրի 23 թագավորներ, իրենց երկրներում իրենց մարտակառքերն ու իրենց զորքերը միավորեցին, կռիվ ու ճակատամարտ տալ ցանկացան։ Իմ դաժան (ու) ահեղ զենքով ես նրանց մոտեցա, նրանց բազմաթիվ

– 20 –

զինվորներին, ինչպես Ադադի11 ամպրոպը, ջարդեցի։ Նրանց զինվորների դիակները լեռների բարձունքներում և նրանց քաղաքների շրջակայքում, ինչպես աղբակույտեր, դիզեցի։ Նրա 120 մարտակառքերը ճակատամարտում ես գրավեցի։ Նաիրիի երկրների 60 թագավորներին և նրանց օգնության եկածներին իմ տեգերով հետապնդեցի մինչև Վերին ծովը։ Նրանց խոշոր կենտրոնները նվաճեցի, նրանց ռազմավարը, նրանց հարստությունը և ունեցվածքը դուրս բերի, նրանց քաղաքները կրակով այրեցի, քանդեցի ոչնչացրի, բլուրների և ավերակների վերածեցի։ Ձիերի մեծ երամակները, ջորիները, հորթերը, նրանց դաշտերի անթիվ անասուն[ներ]ը (քշեցի) բերեցի։ Նաիրիի երկրների բոլոր թագավորներին կենդանվույն ձեռքերովս բռնեցի, (նրանց) ներում շնորհեցի, նրանց կյանքը փրկեցի գերեվարությունից ու կալանավորությունից (?), ապա իմ տիրոջ՝ Շամաշ աստծու առաջ նրանց ազատեցի, (բայց) ստիպեցի հետագա հավիտյան ստրկության համար իմ մեծ աստվածներին երդում տալ։ Նրանց հպարտ որդիներին պատանդ վերցրի: 1200 ձի, 2000 (խոշոր եղջերավոր) անասուն որպես հարկ նրանց վրա դրեցի (և) ազատ արձակեցի դեպի իրենց երկրները։

(V. 22) Դայաենու երկրի թագավորին՝ Սենիին, որը չէր հնազանդվել իմ տիրոջը Աշշուրին, գերեվարված և կալանավորված (վիճակում) Աշշուր` իմ քաղաքը բերի, (բայց) ներում շնորհեցի, և իմ Աշշուր քաղաքից նրան կենդանի թողեցի մեծ աստվածների փառքը փառաբանելու համար: Ընդարձակ Նաիրի երկրին իր ողջ սահմանով ես տիրեցի (և) նրանց բոլոր թագավորներին իմ ոտքերին խոնարհեցրի։

(V. 33) Իմ արշավանքը շարունակելով` դեպի Խանիգալբատ երկրի ուժեղ և անհնազանդ Միլիդիա քաղաքը գնացի. նրանք իմ ուժեղ մարտական գրոհից վախեցան (և) իմ ոտքերը գրկեցին։ Ես նրանցից այս քաղաքը չնվաճեցի, (միայն) պատանդներ վերցրի։ Նրանց վրա հարկ դրեցի տարեցտարի մեկ «իմերուի» չափ հանքաքար12 (տալու)՝ զոհաբերության համար։

———————————————–

1. Նկատի ունի մուշքերի 20000 զինվորներին։
2. Ալզի — տեղադրվում է Տիգրիս գետի վերին հոսանքից դեպի հյուսիս, հետագայի Աղձնիքը։
3. Ուռախինաշ կամ Ուրրատինաշ – քաղաք, որը տեղադրվում է Արևմտյան Տիգրիսի վերին հոսանքի շրջանում է

– 21 –

4. Կասկերը խեթական պետությունից դեպի հյուսիս-արևելք՝ Պոնտական լեռների շրջանում ապրող ցեղեր էին։
5. Խաթթե – այստեղ նշանակում է Հյուսիսային Սիրիան։
6. Շամաշ — արևի աստվածը ասորեստանցիների և բաբելոնացիների մոտ։
7. Ի. Մ. Դյակոնովի կարծիքով, Վերին ծովը, տվյալ արձանագրությունում, Սև ծովն է։ Սակայն կա նաև կարծիք, որ այն Վանա լիճն Է։
8. Բնագրում՝ «Պուրաթթու»։
9. Այլ ընթերցմամբ՝ Դարդարի։
10. Այլ ընթերցմամբ՝ Պիլադարնի։
11. Ադադ — ամպրոպի աստվածը ասորեստանցիների և բաբելոնացիների մոտ։
12. Մագնիումի հանքաքար։

3. ԱՇՇՈԻՐՆԱԾԻՐԱՊԱԼ II
(մ. թ. ա. 883 — 859 թթ.)

Արձանագրությունը հայտնաբերվել է Միջագետքի Քալխու (ներկայիս Նիմրուդ) քաղաքում, պահվում է Բրիտանական թանգարանում։ Բնագիրը տե՛ս “E. A. Budge, L. W. King, Annals of the Kings of Assyria (The Cuneiform Texts with Translations, Transliterations, etc., from the Original Documents), I, London, 1902” հրատարակության մեջ։

(II. 12) Երբ ես Թուշխա1 քաղաքում էի, (Բիթ)-Զամանիի2 (իշխան) Ամմեբաալի, Շուբրիա երկրի (թագավոր) Անխիթեի3, Նիրդուն երկրի (թագավոր)՝ Տուբուսիի որդի Լապտուրիի տուրքը, ներքին Ուրումու երկրի տուրքր և Նաիրիի երկրների թագավորների տուրքը մարտակառքեր, ձիեր, ջորիներ, արծաթ, ոսկի, բրոնզե անոթներ, խոշոր ու մանր եղջերավոր անասուններ, գինի ես ստացա, պարհակ սահմանեցի Նաիրիի երկրների վրա։

(II. 15) Նաիրիի երկրներից իմ վերադարձի ժամանակ, Նիրբու երկիրը, որը Քաշիյարա լեռների վրա էր, ապստամբեց. Նրանք իրենց ինը քաղաքները լքեցին, հույսը դրին իրենց ամուր Իշպիլիբրիա քաղաքի և բարձրաբերձ լեռների վրա, իսկ ես լեռների գագաթները շրջապատեցի, նվաճեցի, ամուր լեռների մեջ նրանց կոտորածը կազմակերպեցի, նրանց արյունով լեռները կարմիր բրդի նման ներկեցի։ Նրանցից մնացածներին լեռների կիրճերն ու անդունդները կլանեցին։ Նրանց ռազմավարը և նրանց հարստությունը հափշտակեցի, նրանց մարտիկների գլուխները կտրեցի [և] նրանց քաղաքի դիմաց (դրանցից) աշտարակ սարքեցի, նրանց

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել