World Value Survey-ի տվյալների բազայի ուսումասիրությունը ցույց տվեց, որ հայաստանցիների 68%-ը վախենում է աշխատանքը կորցնել կամ չգտնել աշխատանք: Ընդ որում, գերմանացիների միայն 13%-ն է վախենում գործազրկությունից, ռուսաստանցիների՝ 25%-ը: Հայաստանցիների նմանատիպ մտահոգվածությունը առաջին հերթին կապված է այն հանգամանքի հետ, որ շատերի համար աշխատանքի կորուստը ոչ թե բարեկեցության մակարդակի նվազում է, այլ լինել-չլինելու խնդիր: Պետք է նշել, որ աշխատանքի կորստի վախը կամ մտահոգությունը հատուկ է նաև զարգացած տնտեսություն ունեցող երկրների բնակիչներին՝ օրինակ իսպանացիների 39%-ը նույնպես շատ մտահոգված է աշխատանքի կորուստի կամ աշխատանք չգտնելու հնարավորությունից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10204355586748448&set=np.31767332.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել