novoe-ustrojstvo-sdelaet-vo1in.am-ը գրում է.

Շատ ճանապարհորդող մարդիկ հաճախ են համացանցով շփվում իրենց հարազատների հատ, սակայն նույնիսկ այդպիսի շփումները չեն կարող հնարավորություն տալ մարդկանց դիպչել միմյանց, գրում է Mail Online-ը:

Հասկանալով, թե ինչքան կարևոր է բռնել սիրելի մարդու ձեռքը, գիտնականները անթել աքսեսուար են ստեղծել, որը հնարավորություն է տալիս հպել զրուցակցի ձեռքին, որտեղ էլ որ նա լինի:

Գաջեթի օգտագործում է շոշափողական տեխնոլոգիան, որպեսզի ստեղծի այն զգացողության, որը տալիս է ձեռքսեղմումը: Frebble-ը հոլանդացի գործարար Ֆրեդերիկ Փեթրիջնանիի մտահաղացումն է, ով այժմ փորձում է Kickstarter-ում միջոցներ հավաքել սերիական արտադրություն ստեղծելու համար:

Bluetooth սարքավորումը նախատեսված է նրանց համար, ում բաժանում են հարյուրավոր կիլոմետրերը: Երբ այն սեղմում է զրուցակիցներից մեկը, ապա մյուսը զգում է ձեռքսեղմումը: Այն կարելի է օգտագործել այնպիսի ծառայությունների հետ, ինչպիսիք են Skype-ն ու Google Hangouts-ը:

Նորույթի գինը մոտավորապես 100 դոլար կկազմի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել