Օգոստոսի մեկին էլ. էներգիայի սակագները թանկանում են շուրջ 10 տոկոսով. դա գաղտնիք չէ: Քաղաքական ուժերը, այդ թվում քառյակում ընդգրկված կուսակցությունները, տարաբնույթ հիմնավորումներով անհամաձայնություն են հայտնել Նազարյանի հանձնաժողովի այդ որոշմանը, պայքարի կոչեր արել, սակայն սահմանափակվել են մի քանի հոգով քաղաքացիական փոքրիկ ակցիային միանալով: Օգոստոսի մեկին շատ քիչ ժամանակ է մնացել, սակայն փառապանծ քաղ. ուժերը գոյության ազդանշաններ չեն տալիս...
Որպես կանոն, քաղաքական շարժումներ ստեղծվում են, երբ հունավորվում են սոցիալական բողոքները: Սոցիալական բազմաթիվ դժգոհությունների ֆոնին առկա է տնտեսությանը հասցվելիք ևս մեկ հարված, սակայն բացի դեկլարատիվ բնույթի հորանջաձայն հայտարարություններից՝ այլընտրանքադեսպանաընդդիմադիրաեսիմինչ քառյակը բոլորովին իրեն նեղություն չի տալիս՝ քաղաքական դաշտում լուրջ ցնցումներ անելու և սպառողի հաշվին իշխանությունների կերած բողկերը ծածկելու խայտառակ որոշման դեմ ընդվզում կազմակերպելու համար: Պատկերացնու՞մ եք, չորս լուրջ քաղաքական ուժեր, ովքեր հավակնում են երկրում քաղաքական օրակարգ ձևավորել, լուռ հաշվում են, թե երբ են թանկանալու սակագները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Ուրիշ ինչ փորձանք պետք է մոգոնեին մեր պետության գլխին, որ հրապարակներում քաղաքական գործընթացներ խմորվեին...

Ինչ վերաբերվում է լալահառաչ, ահագնակոչ և մրրկասրսիկ հայտարարություններին՝ դրանք վաղուց կորցրել են իրենց պիտանելիությունը, որովհետև նախկինի նման թղթով չեն տպագրվում, համացանցի միջոցով են տարածվում, հետևաբար զուգարանային օգտագործման համար բոլորովին պիտանի չեն...

Իսկ նման դեպքերում սուրբ տեղը դատարկ չի մնում: Անկախ մեր քաղաքական նախասիրություններից...

Հետո չասեք՝ չասեց...

Հա, ի դեպ, ողջույններս Միջատասպանին...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել