Հուլիսի 17-ին ժամը 16:00 Մալյանի թատրոնի դահլիճում՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա "BEFORE I DIE" կարճամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Ֆիլմը նկարահանվել է ԱՄՆ-ում՝ ամերիկացիների հետ համատեղ: Գլխավոր հերոսներին մարմնավորել են Ալեքսանդր Խաչատրյանը, Արման Նշանյանը, Ալլա Թումանյանը, Խաչատուր Հունանյանը, Լիլիթ Ռոմանին և Նիկոլ Սանչեսը: Ալեքսանդր Խաչատրյանը և Արման Նշանյանը ներկա են լինելու պրեմիերային: Ֆիլմը ներկայացված է 50-ից ավելի միջազգային, հանրահայտ կինոփառատոնների, որոնցից երեքում (Մեքսիկա, Հնդկաստան, Պերու) արդեն իսկ հազարավոր ֆիլմերից ընտրված է մրցութային լավագույն տասնյակի մեջ: Ֆիլմը լուրջ ասելիք ունի. մենք ամեն ինչ անում ենք, որ կինոյի կարևոր մեսիջը, որն ուղված է բոլոր անհույս հիվանդներին, հասնի տեղ: Ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Սուրեն Թադևոսյան: