Հայաստանի շուկայում մսի, մրգի ու մնացած ապրուստի գները այնքան՜ բարձր են, կարծում եմ ԱՄՆի գներից էլ ավելի բարձր...մտածում եմ, Հայաստանը պետություն ունի՞...խելք ունեն՞ երկրի ղեկավարները, որ երկրի էկոնոմյան, գյուղատնտեսությունը հասցրել են այս ողորմելի իրավիճակին...այս ձմեռ երեվի սովից շատեր չդիմանան...ինչ՞ է մտածում Հայոց Պետությունը...միայն հող տալով Հայ գյուղացուն ավելի թշնամություն էր, քան պետական պարտականություն, այն դեպքում, երբ գյուղացին դրամ չուներ, սերմ, ջուրի դրամ չուներ, գիտելիք չուներ ինչպես՞ աճեցներ տարբեր բանջարեղեն պտուղ, չուներ տեխնիկա, չուներ տրանսպորտ իր բերքը իր բակից դուրս տանելու համար, էլ չխոսեմ հավաքելու համար....ու միլիոն խնդիրներ...որ ոչ ծրագրված էր ,ոչ էլ նախամտածված...բարիքի փոխարեն ոչնչացրին գյուղերը, գյուղացին ապրուստի համար ստիպված գնաց խոպաններ ...ու խեղճ տգետ գյուղացին իր դատարկ հողերի համար, այնքան՜ շատ գումար է ուզում, որ համալսարանավարտ գյուղատնտեսը չկարողանա մոտիկանա այդ հողերին...ու կարող եմ ասել նույնը բոլոր նախասովետական շենքերի մասին...այսօր ամեն մի քարուքանդ կառույց, տեր ունի, հսկա արժեք ունի...Արցախում էլ կան լիքը քարուքանդ տներ, շատ թանկ, ու ոչ ոք չի կարողանում այդ տները վերանորոգել ու ավաղ, չկան պետք եղած գումարները, տեխնիկան ու մարդուժը, այդ քարուքանդը վերանորոգելու համար բնակչության համար.....ու ամենածիծաղելին, տեսնում ես մեծ քանակով հարուստների դղյակներ, որոնք նոր հարուստներն են...որ եղածը չեն վերանորոգի, այլ միայն նոր պալատներ են կառուցում...քարուքանդն էլ մնում է քարուքանդ, հիմար արժեքներով....վաղը պարսիկն ու թուրքերն են կարողանալու գնել այս բոլոր անբնակ կառույցները իսկ տերերը կամ պիտի մահանան կամ էլ լքեն....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել