Ռազմական փորձագետի ծիրով երևալու խնդիր չունեմ, այց երբ այսքան գրում են` ով ինչ անի, ում անի, ոնց անի...Մի խոսքով, երբ խորհրդատուների պակաս չկա, լռելը անհնար է... Չգիտե՞մ, այդ գրվածները տեղ հասնո՞ւմ են, թե ոչ, բայց հաստատ իրար չենք լսում: Իրականում, կարծում եմ, հարցը սա է` մեր զինուժը կատարե՞ց իր դերակատարումը, թե ոչ, ու այս քայլը կանխարգելիչ ապտա՞կ էր, թե ոչ: Վերջին հաշվով Ադրբեջանում հիմա ավելի շատ խոսում են մեր արտագաղթի, քան թե պատերազմով հողեր հետ բերելու մասին: Ուրեմն, ՊՆ իրոք կատարում է իր գործառույթները, գուցե ոչ այնպես, որ բոլորի սրտով լինի կամ բոլորի ուզածով, բայց դե նման քայլերից հետո ազերին գլուխ չի գովում, չէ՞, ուրեմն, հասկանում են, որ հերթական դիրքային ու մարտավարկան քայլերը ձախողվել են ու լռությամբ փորձում են զերծ մնալ ապուշ վիճակում հայտնվելուց և մեկնաբանելուց: Չնայած, եթե մի քիչ էլ տուրք տանք մենք մեզ խարազանելուն, գուցե նրանք հենց ընդունեն, որ դիվերսիոն խումբ է եղել, բայց դե դա որևէ բան չի նշանակում, քանզի հենց հայերը տեսեք՝ ինչ են ասում իրենք իրենց բանակի մասին, ու դնեն ՀԱՅԵՐԻՍ մեկնաբանությունները...Ցավս նա է, որ մենք ենք մերոնց դատապարտում, խի՞: Չեմ հասկանում: Մինչդեռ, մեր զինվորը ու հատկապես նրանք, ովքեր այս օրերին հատուկ հանձնարարություն էին կատարում, այլ բան էին ակնկալում...ինչո՞ւ ոչ: ՈԳԵՎՈՐՈՂ ՈՒ ՔԱՋԱԼԵՐՈՂ ԽՈՍՔԵՐԻ` ընդամենը... թե չէ էշը քնած մարդ է սպանում, ազգային հերոս է, մեզ մոտ թշնամու են վնասազերծում ու մնում ոչ միայն անգնահատ, այլ արժանանում են դատափետման. ԼԱՎ ՉԻ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sasun.manukyan.7/posts/735408859857116
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել