Emedia.am-ը գրում է.
Մոսկվայի մետրոյի «կապույտ» գծում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհվածների քանակը հասել Է 16-ի, նրանց թվում է նաեւ մեքենավարը: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է առողջապահական ոլորտից մի աղբյուր:
«Նախնական տվյալներով զոհվել Է 16 մարդ, այդ թվում՝ մետրոյի գնացքի մեքենավար Սերգեյ Օսիպովը, ով աշխատում Էր «Իզմայլովո» դեպոյում»,-ասել Է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ Մոսկվայի փոխքաղաքապետ, արտակարգ իրավիճակների քաղաքային հանձնաժողովի ղեկավար Պյոտր Բիրյուկովը լրագրողներին հայտնել Էր 10 զոհվածների մասին
Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Գեորգի Գոլուխովը տեղեկացրել Է, որ հիվանդանոցներ Է ուղարկվել 106 մարդ: Ընդ որում՝ նրանց կեսը՝ ծանր վիճակում: Ընդամենը բուժօգնության Է դիմել ավելի քան 120 մարդ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ