instagram-logoՄինչ գրառումը ներկայացնելը, նշեմ, որ Instagram-ում աշխատում է ընդամենը 14 մարդ: Տպավորե՞ց: Իսկ հիմա ստեղծման պատմությունը:

2006 թվականի աշնանային մի օր Ցուկերբերգն այցելում է Դել Տոգե սրճարան, որտեղ տեսնում է իր ծանոթներից մեկին՝ Կևին Սիստրոմին, ով սուրճ էր պատրաստում: Ցուկերբերգը մոտենում է Կևինին, սուրճ է պատվիրում ու ասում.
-Էհ Կևին, դու այդպես էլ անհաջողակ մնացիր: Քանի անգամ քեզ փորձեցի հրավիրել, որ միասին Ֆեյսբուքը զարգացնենք: Հիմա կունենայիր մոտավորապես 40 մլն. դոլար: (Ի դեպ, Ցուկերբերգը Սիստրոմին հրավիրել էր Ֆեյսբուքի թիմ, սակայն վերջինս հրաժարվել էր, քանի որ ցանկանում էր սովորել Սթենֆորդում, այլ ոչ թե ուսումը կիսատ թողնել): Կևինը սեղմում է ատամներն ու պատասխանում.

-Էյ Մարկ, ինձ ընդհանրապես հետաքրքիր չէր, ես ուղղակի ցանկանում էի դառնալ ծրագրավորող և ուզում էի ուսումս վերջացնել:

Կևինն իրականում այդքան էլ լավ սովորողներից չէր, ում մերժումն էլ զարմացնում է Մարկին և վերջինս հրաժարվում է Կևինին թիմում ներգրավելու մտքից: Կևինը դեռ երկար էր հիշում այդ օրը, երբ որոշում է մեկնել Ֆլորենցիա, որպեսզի սովորի պրոֆեսիոնալ լուսանկարչություն: Կևինը թանկարժեք ֆոտոապարատով այցելում է մասնագետի մոտ, սակայն վերջինս տեսնելով այդ ապարատը՝ զայրանում է և կոպիտ տոնով հանդիմանում.

-Նման ֆոտոապարատով դու նկարել չես սովորի, տուր ինձ ես քեզ կտամ ամենահարմար ապարատը, որպեսզի կարողանաս լավ նկարել:

Եվ մասնագետը Կևինին է տալիս չինական մի ցածրորակ Holga ֆոտոապարատ, որի գինն ընդամենը 28 դոլար էր: Կևինն էլ այդ ֆոտոապարատով սկսում է նկարել և սովորել այդ ոլորտի նրբությունները: Սովորելուց հետո վերադառնում է ԱՄՆ և անընդհատ մտածում նոր նախագծի մասին: Միավորվելով իր ընկեր Մայքլ Կրիգերի հետ՝ որոշում են ստեղծել burbn հավելվածը, որը մարդկանց գրանցելու էր ըստ իրենց աշխարհագրական դիրքում գտնվելու վայրի: Մայքլ Կրիգերը թողնում է իր բոլոր գործերը Բրազիլիայում, մեկնում է ԱՄՆ և միանում Սիստրոմին: Առաջին իսկ աշխատանքային օրվանից հետո Սիստրոմն ասում է.

-Ոչ Մայք, մեզ մոտ ոչինչ չի ստացվի, շատ բարդ է: Foursquare-ն արդեն դուրս է եկել շուկա և մեծ տարածում է գտնում: Ընկերները հուսահատվում են և դադարեցնում են աշխատանքը:

2010 թվականին արդեն այֆոնամանիան սկսվել էր, և գրեթե բոլոր ընկերությունները ցանկանում էին մուտք ունենալ բջջային հավելվածներ: Իսկ Սիստրոմը մտածեց, որ իրենց նոր ծրագիրը կարող է միանգամից բջջային հավելված լինել:  Ընկերները որոշում են ստեղծել հավելված, որտեղ մարդիկ կնկարվեին ու կներբեռնեին իրենց նկարն այդտեղ: Հավելվածը կոչվում էր Codename: Երբ հավելվածը վերջացնում են, արդյունքը դուր չի գալիս երիտասարդներին, և նրանք ուղղակի հուսահատ դադարեցնում են իրենց երկրորդ ծրագրի զարգացումը:

Ու այդ ծանր օրերին մի դեպք ամբողջությամբ փոխում է ընկերների կյանքը: Կևինի ընկերուհին՝ Նիկոլ Շուետցը, մի անգամ հարցնում է, թե ինչպես է կարողանում իր ընկերներից մեկը հիանալի նկարներ ներբեռնել: Այդ պահին Կևինը հիշում է իր էժան ֆոտոապարատով կատարված նկարները և պատասխանում.

-Ֆիլտրերը: Այդ օրն ամբողջ գիշեր Կևինը ֆիլտրերն է մշակում և ստանում է Instagram-ի առաջին X-Pro II ֆիլտրը: Այնուհետև ծնվում են մյուս ֆիլտրները՝ Hefe (Սիստրոմի սիրած գարեջրի անունով՝ Hefeweizen), Toaster ՝ շան անունով և այլն: Ընկերները նոր հավելվածն անվանում են Instagram, որը բացվում է որպես instant camera և telegram: Ունենալով հետաքրքիր հավելված՝ նրանք Instagram-ը տեղադրում են App Store-ում, որից հետո սերվերի հետ լուրջ խնդիրներ են լինում, քանի որ այն կախում է՝ 25 000 օգտատերերի բեռնման պատճառով: Սիստրոմն ու Կրիգերը 24 ժամ անընդմեջ աշխատում էին, որպեսզի իրենց հավելվածը խնդիրներ չունենար: Մեկ ամիս հետ արդեն Instagram-ն ուներ 1 մլն օգտատեր: Այդ ժամանակ էր, երբ Apple-ի պրեզենտացիաներից մեկի ժամանակ Սթիվ Ջոբսը ներկայացնում է նոր հավելվածը՝ Instagram-ը: PR-ն ապահովված էր:  Սա մեր երեխան էր, որը մեզ չէր թողնում գիշերները քնել և որի պատճառով մենք արթնանում էինք առավոտ կանուխ հիշում է Սիստրոմը:

Երբ Instagram-ը հայտնի էր դարձել, Ցուկերբերգն արդեն վերջնական առաջարկ է ներկայացնում Սիստրոմին, քանի որ մինչ այդ մի քանի անգամ փորձել էր գնել Instagram-ը: Առաջարկն էր 1 մլրդ դոլար: Վաճառքի արդյունքում Կևինը ստանում է շուրջ 400 մլն. դոլար: Երբ Մարկը Կևինին հրավիրում է իր տուն, ճաշելու ժամանակ վերջինս ասում է.

-Մարկ, հիշու՞մ ես, որ ինձ ասում էիր, թե ինչու եմ հրաժարվել Ֆեյսբուքում աշխատելուց, քանի որ կունենայի 40 մլն. դոլար: Փաստորեն ես ճիշտ էի, փոխարենը հիմա ունեմ 400 մլն. դոլար:

Instagram-ում գոյություն ունի մի կանոն, բոլոր աշխատակիցներն անընդհատ պետք է նոթբուք կրեն, թե ծննդյան օրը, թե տոներին, թե անգամ հարսանիքին: Ընկերները հիմնականում աշխատում են բարերում և ըմպում բուրբոն: Սակայն երկար ժամանակ Instagram-ը գումար չէր բերում և Կևինը պարտավորվել է Ցուկերբերգին ներկայացնել ծրագիր, որով այս սոցիալական ցանցը կլինի եկամտաբեր: Ֆեյսբուքի համար այդ գործարքն այդքան էլ օգտակար չէր, սակայն նրանք այն ձեռք էին բերել, որ մյուսները չգնեն և չդարձնեն հզոր սոցիալական ցանց: Հիանալի քայլ Ցուկերբերգի կողմից:

Հ.Գ. Տղաներ, լսեք, թե ինչ են ասում Ձեր կանայք, գրեթե բոլոր հաջողակ պատմություններում կնոջ մատը խառն է: Հաջողություն Ձեր բիզնես նախաձեռնություններում: ;)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել