«ՀԺ» թերթի տեղեկություններով, շուրջ 15 օր առաջ ռեժիսոր և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը նշանակվել է «Արմենիա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն։ Տարբեր հեռուստաընկերություններում աշխատելուց հետո՝ մինչ այս նշանակումը նա «Արմենիա»–ի գլխավոր պրոդյուսերն էր։ Իր նոր պաշտոնի մասին լուրի հաստատումը ստանալու համար Հրաչ Քեշիշյանի հետ կապվել երեկ չի հաջողվել թերթի թղթակցին։ Հեռուստաընկերությունից էլ ասացին, որ արձակուրդում է՝ միաժամանակ հաստատելով, որ նոր գործադիր տնօրենը Քեշիշյանն է։ Ի դեպ, «Արմենիա»–ն կարծես լուրջ փոփոխությունների փուլ է թևակոխել։ Համենայնդեպս, բացի նոր գործադիր տնօրենից (ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր Գագիկ Մկրտչյանը), այստեղ էլի մի շարք կադրային փոփոխություններ են կատարվել՝ մասնավորապես ղեկավար կազմում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: