54742_src1in.am-ը գրում է.

Ռուսաստանի ոստիկանները ձերբակալել են հանցախմբի պարագլխին, որը հայտարարություն է տեղադրել ամենագնացի վաճառքի մասին և թալանել գնորդներին: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:

ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի 3-րդ մասի «բ» կետով (կողոպուտ) քրեական գործը հարուցվել էր դեռ անցած տարվա ապրիլին: Հանցագործները համացանցում տեղադրել էին ցածր գնով թանկարժեք ամենագնացի վաճառքի մասին հայտարարություն և թալանել են հայտարարությամբ դիմածներին: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ հանցագործությունների կազմակերպիչը Ալբերտ Հեյդարովն է:

Ձերբակալելիս հետաքննությունը հաշվի է առել, որ Հեյդարովն Ադրբեջանի քաղաքացի է, միաժամանակ՝ նա ՌԴ տարածքում գտնվել է անօրինական, նաև օգտագործել է ուրիշի ազգանվամբ փաստաթղթեր:

Իրավապահ մարմինների աղբյուրի տվյալներով՝ Ալբերտ Հեյդարովը, որը հանցավոր շրջապատում հայտնի է որպես Ալիկ Ռիժի, «օրենքով գող է» և եղել է անցած տարի սպանված Դեդ Հասանի մոտ շրջապատից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել