1in.am-ը գրում է.
Ամերիկյան Apple ընկերության նոր սմարթֆոնը՝ 4.7 դյույմանոց էկրանով iPhone 6-ը, վաճառքի դուրս կբերվի այս տարի, մինչդեռ դրա մեծ տարբերակը՝ 5.5 դյույմանոց էկրանով, վաճառքում կհայտնվի 2015 թվականից ոչ շուտ կամ հոկտեմբերից հետո՝ շատ սահմանափակ քանակով: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, վերլուծաբանները հաստատում են, որ ընկերությունը բախվել է նորույթի կորպուսի և էկրանի արտադրության դժվարությունների:
Պարբերականի տվյալներով՝ խնդիրներն ի հայտ են եկել 4.7 դյույմանոց տարբերակի բաղադրիչ մասերի արտադրության ժամանակ: Որոշ սենսորային պանելների ծայրերում առկա է եղել թույլ զգայունություն կամ դրա բացակայություն հպումների հանդեպ:
Սպասվում է, որ iPhone 6-ը կստանա դիմացկուն ապակի՝ ստեղծված շափյուղայի բյուրեղների կիրառմամբ: Նշենք, որ ընկերությունը կիրառել է տեխնոլոգիան iPhone 5S-ի Home կոճակում և տեսախցիկի ոսպնյակներում:



