Ներկայացնում եմ 10 ամենահիմար հանցագործներին և իրենց «հանճարեղ» արարքները.
10. Քրիստիան Բալա: Սպանություն կատարելուց 3 տարի անց Քրիստիանը գիրք է գրել նմանատիպ սպանության մասին: Այդ գիրքն էլ օգնել է ոստիկաններին բռնել նրան:
9. Ջոի Գերաչի: Ջոին փորձել է ռեստորան թալանել` աշխատողներից մեկին պատանդ վերցնելով: Այն բանից հետո, երբ ռեստորանի շեֆ-խոհարարը հարձակվել է նրա վրա գդալով, Գերաչիին փաթաթել են ֆոլգայով մինչև ոստիկանությունը կժամաներ:
8. Խուան Գոնսալես: Խուանը գիշերով մտել է երիտասարդ աղջկաբնակարան, գողացել նրա հեռախոսը, երբ տանտիրուհին արթուն էր, իսկ հետո ֆեյբուքով ընկերանալու հրավեր ուղարկել:
7. Գեյթլեն: Գեյթլեն ազգանունով մի մարդ փողոցում կանգնած ոստիկաններին խնդրել է ցույց տալ, թե ինչպես է աշխատում նրանց հանցագործ փնտրող սարքը: Նա հիմարաբար տվել է իր անձնագիրը` մոռանալով, որ հետախուզման մեջ է զինված հանցագործություն կատարելու պատճառով:
6. Դանիել Գլեն: Գլենը զանգահարել էր սուպերմարկետ` ճշտելու համար, թե ինչքան կանխիկ գումար կա խանութի դրամարկղում: Երբ զանգը կատարելուց հետո գնացել է նույն խանութից գողություն կատարելու, ոստիկանները նրան արդեն սպասելիս են եղել:
5. Էլոիս Ռիվզ: Կինը տեղեկացել էր, որ թմրանյութերի օգտագործումը օրենքով պատժելի է միայն այն բանից հետո, երբ բողոքել էր ոստիկաններին, որ իրեն վատ որակի «ապրանք» են վաճառել:
4. Մայքլ Ֆուլլեր: ԱՄՆ-ում շրջանառության մեջ գտնվող թղթադրամներից ամենաբարձր անվանական արժեքն ունի 100$ (այսինքն` 100$-ից ավելի մեծ արժեքով փող չի շրջանառվում): Սակայն սա չէր խանգարել, որպեսզի Ֆուլլերը 1 մլն արժողությամբ թղթադրամով փորձեր գնում կատարել Ուոլ-Մարթի սուպերմարկետներից մեկում: Բնականաբար, դա նրան չէր հաջողվել:
3. Փիթեր Էդիսոն: Մանկական ճամբարներում գողություն կատարելուց հետո Էդիսոնը ճամբարի պատերին տարբեր գույնի ներկերով գրում էր «Այստեղ եղել է Փիթեր Էդիսոնը», ինչի շնորհիվ էլ ոստիկանություն շատ արագ գտավ նրան:
2. Անանուն: Մեքենայի երկու գողեր ոստիկանությունից փախչելով` անցել են ցանկապատի վրայով և հայտնվել Սան Քվենտին բանտում:
1. Անանուն: Եթե մինչ այժմ հանցագործների մեծ մասը ԱՄՆ-ից էր, ապա այս մեկը Իրանից է: Հանցագործը «կախարդին» վճարել է 450$ անտեսանելիության ուժ ձեռք բերելու համար: Այնուհետև, հավատալով, որ իրեն ոչ ոք չի կարող տեսնել, մտել է բանկ և հաճախորդների ձեռքից հանգիստ վերցրել գումարները:



