Իմ ծննդավայր Լուսակերտը սարերի ու ձորերի արանքում է: 
Մի հպարտ գյուղ է՝ իր բարք ու կենցաղով:
Էս գյուղը մի առանձնահատկություն ունի՝ իր Եռաբլուրը….
Էսօր իմ գյուղի Եռաբլուր մտա, մութ էր, բայց ութ մոմ ճամփիս լույսը վառեցին…
…Դիմացը ձորն է՝ իր վայրենի խորությամբ, խենթ Զանգուով….
Էս գյուղը ութ մոմ տվեց Հայրենիքիս….
…Ութ ընտանիք որբացավ, բայց Հանրապետությունս հարստացավ ութ նահատակով, որոնց համար երկիրն անմահություն է…
Հիմա գիշեր է, բայց մեր գյուղում լույս է՝ ութ մոմի շնորհիվ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել