Հետաքրքիր տվյալներ գտա World Value survey-ում: Կրոնական հանդուրժողականության ցուցանիշ է հանդիսանում այլ կրոնի ներկայացուցչի հարևան լիելու նկատմամբ դիրքրորոշումը: Հայերի մեծամասնությունը (57%) չի ցանկանում այլ կրոն դավանող հարևան ունենալ: Այստեղ անհրաժեշտ է հասկանալ սոցիալ-պատմական ենթատեքստը, քանի որ առանց դրա հնարավոր է գալ սխալ եզրակացության: Հայերը ոչ թե «անհանդուրժող» են այլ կրոնական խմբերի նկատմամբ, այլ պատմական հիշողության մեջ առկա է արխետիպ, որ այլակրոնությունը ներկայացնում է սեփական էթնիկ խմբի գոյության առաջնային վտանգ: Մյուս կողմից էլ «այլակրոնությունը» առաջին հերթին նույնականացվում է իսլամի հետ: Հետաքրքրական է, որ Թուրքիայում և Ադրբեջանում կրոնական անհանդուրժողականությունը բավականին բարձր է չնայած հասարակությունների «մոդեռնիզացմանը և եվրոպականացմանը»: Հատկանշական է նաև, որ եվրոպական երկրներում կրոնական անհանդուրժողականության մակարդակը համեմատաբար բարձր է Գերմանիայում, որտեղ բնակվում են ավելի քան 4 մլն թուրք: Այնինչ ՄՄ-երկների մեջ հանդուրժողականը մահմեդական բնակչություն ունեցող Ղազախստանն է (12.1%):
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10204349180428294&set=np.31729152.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել