Հայտնի է, որ իր պաշտոնավարման ընթացքում Հովհաննես Պողոս 2-րդ պապը 483 մարդու դասել է սրբերի շարքին, և այս ցուցանիշով նա առաջինն է Պապերի շարքում: Այն մարդկանցից մեկը, ում սրբացրել է Վատիկանը, ալբանացի հայտնի միանձնուհի Մայր Թերեզան էր: Նրան մեծ հարգանքով ընդունում էին հարուստներն ու հայտնի մարդիկ, ընդ որում՝ հռչակելով նրան աղքատների պաշտպան: ԶԼՄ-ների ու իշխանությունների կողմից այդքան սիրված ու ինչ-որ չափով կինոաստղերի պես հռչակավոր դարձած Մայր Թերեզան երկար տարիներ շարունակ ամենահարգված կինն էր աշխարհում: Նրան բազմաթիվ պարգևներ էին հանձնում, ընդհուպ մինչև Խաղաղության Նոբելյան մրցանակ 1979 թվականին՝ նրա «Հումանիտար գործունեության» և «Հոգեղեն ոգեշնչման» համար:
Ահա նրա պարգևների ցուցակը՝
1962 – «Հիասքանչ ջրաշուշան» շքանշան՝ Հնդկաստանի կառավարության կողմից
1971 – «Բարի սամարացի» մրցանակ, Քենեդու մրցանակ (ԱՄՆ), և Հովհաննես 23-րդ պապի անվան խաղաղության մրցանակ (Վատիկան)
1972 – Ջավախարլալա Ներուի անվան Միջազգային Համաձայնության մրցանակ
1973 – Թեմփլթոնյան մրցանակ
1974 – աստվածաբանության մագիստրոսի աստիճան
1975 – Ալբերտ Շվայտցերի անվան միջազգային մրցանակ, անձամբ Ինդիրա Գանդիի կողմից շնորհված՝ Հնդկաստանում ցանկացած տրանսպորտից անվճար օգտվելու տոմս
1977 – Քեմփբրիջյան համալսարանի աստվածաբանության դոկտորի կոչում
1979 – Խաղաղության նոբելյան մրցանակ
1982 – Բրյուսելյան կաթոլիկ համալսարանի դոկտորական աստիճան
1996 – ԱՄՆ պատվավոր քաղաքացի (նրանից միայն երեք հոգի էին արժանացել այս կոչման)
1997 – ԱՄՆ-ի բարձրագույն պարգևը՝ Կոնգրեսի ոսկե մեդալ
1997 թվականիի սեպտեմբերի 5-ին Մայր Թերեզան մահացավ, ու գրեթե անմիջապես սկսվեց նրա սրբացման գործընթացը՝ չնայած նրան, որ կաթոլիկ եկեղեցու կանոնների համաձայն, այն չէր կարող սկսվել ավելի վաղ, քան մահանալուց 5 տարի անց: Մայր Թերեզայի համար արվեց միակ բացառությունը: Ինչո՞ւ և հանուն ինչի՞:
Նրա համար, որ նա գթասրտության քո՞ւյր էր ու օգնել է շատ մարդկա՞նց: Հսկայական միջոցներ է հավաքագրել՝ բարեգործական նպատակներո՞վ: Ո՞վ էր նա՝ կաթոլիկ քրիստոնեության հպարտության մարմնավորո՞ւմ, թե գթասրտության անշահախնդիր քույր: Վատիկանի ֆինանսական պրոյե՞կտ: Ինչո՞ւ Վատիկանն արեց ամենը՝ նրանից հեռուստատեսության ու թերթերի աստղ դարձնելու համար և տիեզերքով մեկ նրան իսկական կաթոլիկ ու մոլորակի ամենագթասիրտ մարդ հռչակելու համար: Եվ ի վերջո, ինչո՞ւ այդքան արագ դասեցին սրբերի շարքը:
Որտեղի՞ց Մայր Թերեզային այդքան փող
Տարբեր տարեթվերին, տարբեր երկրներում, տարբեր լուսաբանողներ, տարբեր թվեր են հնչեցրել, որոնք հատկացվել են Մայր Թերեզայի հիմնադրամին՝ տարեկան 50-100 միլիոն դոլար կազմող հոսքեր, բայց այդ թվերը ոչ մի տեղ չեն հաստատվել: Մեծ Բրիտանիայում օրենք է գործում, որով կազմակերպություններին, ովքեր հանգանակություններ են հավաքում բնակչությունից, զեկույցներ են ներկայացնում դրանց իրացման վերաբերյալ: Ու պարզվեց, որ 1991 թվակնաին Մայր Թերեզայի հիմնադրամը միայն ՄԲ-ում հավաքել է 2,6 միլիոն դոլար, որոնցից 7 տոկոսը ծախսվել են աղքատների ու օտարվածների կարիքների վրա, իսկ 93 տոկոսը փոխանցվել են Վատիկանի բանկի հաշվեհամարներին ու ուղղվել են կաթոլիկ եկեղեցու ծախսերը հոգալուն:
Ինչպես փաստում է Քրիստոֆեր Հիտչերսը՝ իր «Միսսիոներական դիրք. Մայր Թերեզան թեորիայում և պրակտիկայում», Թերեզան ծանոթ էր տհաճ կերպարների անհավանական քանակության հետ: Նրանցից երկուսը՝ Ժան-Կլոդ ու Միշել Դյուվալյեներն էին, ովքեր 1971 թվականից մինչև 1986-ը իշխում էին Հայիթիում, երբ ժողովուրդը տապալեց նրանց բռնապետությունը, որովհետև նրանք թալանել էին երկիրը, իսկ փախչելիս հափշտակել էին նաև գանձարանի մեծ մասը: Թերեզան անձամբ էր 1981 թվականին այցելել նրանց և բարձր գնահատական էր տվել ինչպես Դյուվալյեներին, այնպես էլ նրանց ռեժիմին՝ որպես աղքատ շերտերի բարեկամ իշխանություն, իսկ նրա հայտարարությունը շաբաթներ շարունակ ցույց էին տալիս ռեժիմին հավատարիմ հեռուստաալիքներով:
Այդ ժամանակ նա Դյուվալյեներից 1,5 միլիոն դոլար հանգանակություն ստացավ: Հաջորդ այցելության ժամանակ նա անձամբ նախագահ Ժան-Կլոդ Դյուվալյեի կողմից ստացավ «Փառքի Լեգիոն» շքանշան և հավելյալ մեկ միլիոն դոլար: Այդ անգամ էլ Մայր Թերեզան հայտարարեց, որ ինքը տպավորված է, թե ինչպես է Դյուվալյեն սիրում իր ժողովրդին, ու ինչպես է ժողովուրդը նրան պատասխանում փոխադարձությամբ: Հիշեցնենք միայն, որ այդ այցից 3 տարի անց նույն այդ ժողովուրդը տապալեց Դյուվալյեին և նույն այդ ժողովրդասեր Դյուավլյեն փախավ իր հայրենիքից՝ հետը մի քանի հարյուր միլիոն դոլար թռցնելով:
Զարմանալի է, բայց փաստ. Թերեզան 1990 թվականին այցելել է նաև իր հայրենի Ալբանիայի դաժան բռնապետ ու կոմունիստ Էնվեր Խոջայի շիրիմին ու պսակ դրել դրա վրա: Նա մշտական հոնորոր էր ստանում թերթային մագնատ Ռոբերտ Մաքսվելից, ով ինչպես հետո պարզվեց, յուրացրել էր իր իսկ աշխատակիցների 450 միլիոն ֆունտ ստերլինգ կազմող կենսաթոշակային ֆոնդերը: Թերեզայի հովանավորների ու ընկերների մեջ էին մտնում նաև Նիկարագուայի «կոնտրաները»՝ կաթոլիկ ահաբեկչական խմբավորումներ, ովքեր անգամ «մահվան էսկադրոններ» էին ստեղծել, և իշխանության գալու իրենց ճանապարհը ծածկելով դիակներով: Թերեզան գումար էր ստանում Յասեր Արաֆատից, ում հետ հանդիպել էր Լիբանանում, ու անվանում էր իր ընկերը: Խոսակցություններ կան՝ Թերեզային գումարներ էին փոխանցում անգամ լատինաամերիկյան ամենադաժան նարկոկորտեյլները, որտեղ մարդակերությունը սովորական երևույթ էր: Մի խոսքով, աղքատների ու չունևորների օգնության համար հավաքվող փողերը ներծծված էին արյունով, կոկաինով ու ստով:
Սակայն ամենաբացասական ռեզոնանսն առաջացրեց այն լուրը, որ Մայր Թերեզան մտերմիկ հարաբերություններ ուներ բանկային հայտնի խաբեբա Չարլ Քիթթինգի հետ, ով յուրացրել էր ներդրողների 252 միլիոն դոլարը և դատապարտվել 10 տարվա ազատազրկման: Թերեզայի հիմնադրամը ստացել էր 1,25 միլիոն դոլարի նվիրատվություն Քիթթինգից, ինչպես նաև ցանկացած պահին օդային տրանսպորտից օգտվելու հնարավորություն: Հավանաբար սա էր ստիպել Թերեզային նամակ գրել դատախազին, որում խնդրում էր արդարացնել Քիթթինգին (բնականաբար, նրա խնդրանքը մերժվեց): Ավելին, դատախազն առաջարկեց վերադարձնել Քիթթինգի նվիրատվությունը, քանի որ դա գողացված փողերով արված հանգանակություն էր, սակայն իր այս նամակին նա այդպես էլ պատասխան չստացավ:
Կարելի է ասել, որ Մայր Թերեզային նվիրատվություններ անելը լայն տարածում էր գտել հատկապես այն մարդկանց շրջանակում, ում մասին հասարակ ու ազնիվ հավատացյալներն ասում են, որ հոգիները սատանային են վաճառել, իսկ քանի որ այդ նվիրատվություններն անելով հանդերձ, նրանցից և ոչ մեկը չէր էլ փորձում փոխել իր վարքը, ապա այդ նվիրատվությունները ընկալվում էին մարդկանց մոտ որպես ինդուլիգենցիա: «Ներվելով» նրանք նոր թափով էին ձեռնամուխ լինում մեղսագործություններին:
Մայր Թերեզային բազմիցս են դիմել՝ խնդրելով նրանց վերադարձնել կեղտոտ ծագում ունեցող փողերը, ումից դրանք գողացվել են, բայց ամեն անգամ հետևում էր չոր ու վճռական մերժում (եթե հետևում էր). «Նրանք այդ փողերը հանգանակել են ոչ թե ինձ, այլ այն գործին, որ ես եմ անում, և ես չեմ կարող դրանք վերադարձնել»:
Շարունակելի...



