Գնալով հասարակությունն ամբողջությամբ ներշնչվում է երկիրը լքելու մասին անհույս տրամադրությամբ: Մի փոքր հատված դեռ համառորեն դիմակայում է արտագաղթի տենդագին հրամայականին ու ՃԻԳԵՐ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ՝ երկրում արժանապատիվ կյանք ստեղծելու հեռանկար տեսնել: 
Իշխանության և ընդիմության ֆունկցիաներն իրականացնող քաղաքական ուժերը նույնպես խոսում են լավ ապագա ստեղծելու մասին, սակայն ոչ մեկը նրանցից համարժեք քայլեր չի անում լավ ապագա ունենալու համար, և ամեն անգամ «երկիրը փոսից հանելու» նրանց ձախողված փորձերը կրկնվում են: 
Այն քաղաքացին, ով կառավարությունից դժգոհ հեռանում է երկրից, այդպես էլ չի գիտակցում, որ իշխանության կրողը ինքն է և միայն իր գիտակցումով կարող է ուղղորդել իշխանությանը բարեխղճորեն ծառայել իրեն: Նա չի գիտակցում, որ իր «անզիջում» արտագաղթով ինքն իրեն, իր ժառանգներին և իր երկիրը հավերժացնող նախնիներին հանձնում է վատ կառավարիչների քմահաճույքին: 
Հայաստանը դատարկվում է և արժանապատիվ կյանքով ապրելու տեսիլք ունեցողները օրեցօր պակասում են: Փոխարենը կառավարող օղակները իրենց ձևով կայանում են՝ ավելացնելով իրենց վարչական և ֆինանսական կարողությունները: Քաղաքական կուսակցությունները ազգը փրկելու անպտուղ ճառերով են տարված ու ժամանակ չունեն մարդկանց հոգսերով ապրելու և նրանց իրավունքները հարգելու համար:
ԲՈԼՈՐՍ ՀԱՎԱՍԱՐ ԵՆՔ ՕՐԵՆՔՈՎ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ: ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀԸ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԵՆ: ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ՈՒ ԺԱՌԱՆԳՈՐԴՆԵՐՆ ԵՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ: ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՃԱՆԱՉԵԼ ՈՒ ՀԱՐԳԵԼ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՔԱՆԶԻ ԱՅԴ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՄԻԱՅՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԱՅԼՈՑ ՀԱՐԳԵԼ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՅԴ ՆՈՐՄԵՐԸ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել