Մեր երկրում բոլորը գողական են գնում: Մեծ-փոքր, տղա-աղջիկ, ջահել-ահել...
Բոլոր մասնագիտություններում՝ բժիշկ, տերտեր, միլիցա, շոֆեր, թիկնապահ, պաշտոնավոր: Նրան ա հասել, որ նարդկանց հետ խոսել սկսելուց պետք ա արագ կողմնորոշվես նորմալ կուլտուրական Ձեզ-ով խոսես, թե կարատեի ստոյկա բռած խոսես, որ չմտածեն էս «կրթվածն ով էր»:
Էս որ բոլորը գողական են գնում, մի քանի բացատրություն կա՝
1. Կոմպլեքսավորված ազգ ենք դառել, որ անընդհատ ապացուցելու կարիք ունենք թե ավելի լավն ենք քան կանք,որովհետև ուր նայում ես «հարց լուծող», «մեկն ըլեր բերանը ջարդեինք» դեմքեր են:
2. Շահագործվում ա, որպես «զենք», ալյընտրանքայիօն միջոց կերած բողկերը մաքրելու համար.
Օրինակ միլիցեքի հետ օրենքով ես խոսում արագ անցնում են «գողականի», եթե գողականով՝ անցնում են օրենքի (կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ բ...ականի):
Էս սողունային հոգեբանությունը՝ սպրդելով կյանք սողոսկենք, գնալով շատանում ա: Էնքան, որ հին սերունդի գողերի (որոնցից և դուրս ա եկել ու աղավաղվել հիմիկվա գողականությունը) մոտ եթե խաբելը «մահացու մեղք» էր, հիմա գողական գնացողների մոտ «կրուտիտն էլ ա լավ տղու համար»:
ՀՀ Վերջերս իմ ընկեր Արտակի հետ խոսում էինք արիականության ու սեմիդականության մասին, որ դա արյուն չի այլ մտածելաձև: Փաստորեն արիական գողերին փոխարինել են սեմիդականները :)



