Emedia.am-ը գրում է.

Վանաձորի «Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները պատրաստվում են հուլիսի 16-ից անժամկետ գործադուլ սկսել, եթե մինչ այդ չստանան նախորդ ամիսների աշխատավարձը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում գործարանի ամոնիակի սինթեզի արտադրամասի պետ Հրաչիկ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ դիմել են մարզպետարան` տեղեկացնելով, որ մինչև հուլիսի 16-ի առավոտյան ժամը 10:00-ն ընկերության սեփականատերերի հետ չհանդիպելու պարագայում «Քիմպրոմ»-ի աշխատակիցները կտրուկ քայլերի կդիմեն:

«Գործարանի աշխատակիցները պատրաստվում են գործադուլի և բողոքի ցույցերի, եթե նրանց աշխատավարձերը չվճարվեն։ Խոսքը գնում է 6-11 ամսվա աշխատավարձի մասին: Մինչ օրս բազմիցս դիմել ենք ընկերության տնօրենին և մարզպետին, սակայն մեզ ասում են, որ ոչինչ չեն կարող անել: Ընկերությունում արտադրություն չկա, և մեր աշխատավարձերը պետք է տրամադրվեն դոտացիաների հաշվին: Մեր բողոքի ցույցերի արդյունքում հունիսի 20-ին վճարվեց աշխատողների 2013 թվականի դեկտեմբերի աշխատավարձը: Մնացել են մոտ 30 աշխատողներ, որ դեռ չեն ստացել նախորդ տարվա աշխատավարձը»,- ասաց Մարտիրոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել