Երեկ Ծաղկաձորում մեկնարկեց «Բազե-2012» տասներորդ հոբելյանական երիտասարդական հավաքը: Բացման արարողությանը մասնակցել են վարչապետ Տիգրան սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: ՀՀ կառավարության անունից ողջունելով «Բազե-2012» հավաքի մասնակիցներին եւ շնորհավորելով «Բազե»-ի 10-ամյակի առթիվ` վարչապետը նշել է. «Այս տասը տարիների ընթացքում շարժման ծավալած գործունեությունը մշտապես գտնվել է մեր պետության ուշադրության կենտրոնում, քանի որ սա յուրահատուկ գործիք է, որը հնարավորություն է տալիս համախմբել երիտասարդներին: Շարժման շնորհիվ ծնվում են բազմաթիվ նոր հետաքրքիր նախաձեռնություններ: Այսօր երիտասարդական քաղաքականություն իրականացնելիս մեծ ուշադրություն ենք դարձնում այն նախաձեռնություններին, որոնց հեղինակները հենց երիտասարդներն են, իսկ այդպիսի նախաձեռնություններ ցույց տալու համար անհրաժեշտ է հարթակ, որտեղ երիտասարդները կարողանում են հավաքվել, կազմակերպել տարբեր հարցերի քննարկում, ստեղծել անմիջական մթնոլորտ եւ միջավայր: Համոզված եմ, որ դա ոչ միայն այսօր է տալիս իր դրական պտուղները, այլեւ ձեր մեջ ձեւավորում է հայրենասիրության եւ ինքնակազմակերպման ունակությունների կուտակման կարեւոր ներուժ, ինչն ապագայում կյանքում ձեզ էապես օգնելու է եւ օժանդակելու: Շնորհավորում եմ բոլորիս շարժման 10-ամյակի կապակցությամբ եւ մաղթում, որ այս հիասքանչ օրերի ընթացքում հանդես գաք նոր նախաձեռնություններով եւ վերադառնաք լիցքավորված: Համոզված եմ, որ այդ լիցքը կարողանալու եք հաղորդել նաեւ մեր պետությանն ու հասարակությանը»։

Լուսանկարները` News.am-ի 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել