1. Օգտվեք Safari ծրագրից
iOS համակարգի Safari ինտերնետ դիտարկչով բացեք Youtube կայքը և միացրեք որևէ տեսահոլովակ:
Այնուհետև ծալեք Safari ծրագիրը (սարքի վրա սեղմեք Home կոճակը): Բացեք Control Center վահանակը և սեղմեք play կոճակը:
Այս մեթոդի թերություններից մեկն այն է, որ Youtube-ում մի քանի երգերից կազմված ցանկ լսելու դեպքում Control Center-ի երգը փոխելու կոճակները չեն աշխատում: Այսինքն աշխատում են միայն play և pause կոճակները:
2. Օգտվեք այլ հավելվածներից
App Store-ում գոյություն ունեն մի շարք հավելվածներ, որոնք նախատեսված են Youtube-ով տեսահոլովակներ դիտելու համար: Դրանք ոչ միայն ներառում են Youtube-ի ստանդարտ ֆունկցիաները, այլ նաև ավելացնում են նոր ֆունկցիաներ: Նմանատիպ հավելված է Music Tubee ծրագիրրը:
Այս հավելվածը թույլ է տալիս ծալել ծրագիրը և միաժամանակ լսել Youtube-ի երգերը: Այս դեպքում աշխատում են նաև Control Center-ի բոլոր կոճակները:

Նյութի աղբյուր՝ http://www.armblog.net/2014/07/iphone-youtube-background.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել